Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

439 միլիոն դրամ՝ Պաշտպանության նախարարությանը

439 միլիոն դրամ՝ Պաշտպանության նախարարությանը
567
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ., 13:00

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 439 միլիոն դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը՝ պաշտպանության կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքեր կառուցելու նպատակով։

ՊՆ-ն չի մանրամասնել, թե դա ինչ ծրագիր է. կառավարության ներկայացված որոշման նախագծի մեջ որոշ կետեր համարվում են գաղտնի։

Ըստ նախագծի՝ ծրագրի նպատակն է արտաքին թշնամուց զինված ուժերի ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստություն իրականացնել։