«Հայաստանում այսօր կան բազմաթիվ տնտեսական հնարավորություններ, որոնք պատշաճ մակարդակով չեն օգտագործվում»․ Ն․ Փաշինյան

«Մարդիկ հետևողականորեն տարբեր ժամանակներում իշխանություններից հումանիտար օգնություն են ակնկալել, ես գրառում էի արել այդ մասին, այդ գրառումը ևս պոզիտիվ արձագանք ստացավ: Այս համատեքստում ես կարևորում եմ հարկային փոփոխությունները, մարդիկ պիտի հասկանան, որ իրենց օրինական աշխատանքով պետք է հոգան իրենց կարիքները: Հայաստանում այսօր կան բազմաթիվ տնտեսական հնարավորություններ, որոնք պատշաճ մակարդակով չեն օգտագործվում, մենք պետք է քաջալերենք մարդկանց, որ օգտագործեն այդ հնարավորությունները, իսկ մեր խնդիրն է ամեն շաբաթ ավելացնել այդ հնարավորությունները: Աղքատ մարդը պետք է կարողանա իր աշխատանքով հարուստ դառնալու հնարավորություն ունենա»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդյունաբերությունը պետք է զարգանա Հայաստանում և կառավարությունը պետք է աջակցի այդ հարցում։
Այս առումով, ես շատ կարևոր եմ համարում, որ մենք այդ կուլտուրան ներդնենք և տեղական արտադրողների արտադրանքը գնենք։ Ուստի, կոչ եմ անում՝ անպայման գնեք մեր տեղական արտադրողի արտադրած ապրանքը՝ կլինի կոշիկ, հագուստ, սնունդ, թե ուրիշ բան»,- ասաց Փաշինյանը։

«Հայաստանում ներդնում անել կհամաձայնեն միայն հանցագործներն ու կրիմինալ սինդիկատները». Արթուր Դանիելյան
13700:42
«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
165Երեկ, 15:48
«Բենզինը և դիզելը ռեկորդային գներ են սահմանում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
174Երեկ, 14:42
Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
76225.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
41425.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
40625.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
80025.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
77724.09.2026, 22:42