Օգտատերերը նույնացնում են Փաշինյանի ու Սարգսյանի ելույթները
![]() 608 Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 23:10 «Մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է»,- այս մասին՝ Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ, 2017-ի հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը: «Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին երկրից հեռացել է 350 հազար մարդ։ Հնարավո՞ր է 22 տարում բնակչության թիվն ավելացնել 1.2 միլիոնով, երբ նախորդ 25 տարիներին Հայաստանի բնակչության թիվը պակասել է առնվազն 1.2 միլիոնով, իսկ այսօր արտագաղթը շարունակվում է։ 2016-ին Հայաստանից հեռացել և չի վերադարձել ավելի քան 48 հազար մարդ: Չեմ կարծում, թե 2040-ին 4 միլիոն բնակչություն ունենալու նախագահի տեսլականն իրականանալի է»,- Սարգսյանի ելույթին արձագանքել էր լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը։ Այսօր՝ 2019-ի օգոստոսի 5-ին Արցախի Վերածննդի հրապարակում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ռազմավարական նպատակները. «Մինչև 2050 թվականը ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու...»,- ասաց նա: Ֆեյսբուքյան իրենց էջերում օգտատերերը տարածում են Սարգսյանի ու Փաշինյանի ելույթները:
2019թ. օգոստոս |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
