2050-ին ոչ ոք Փաշինյանին չի կարողանա հաշիվ ներկայացնել, թե ինչու նրա ասածը 31 տարի հետո իրականություն չդարձավ. «Առավոտ»
![]() 417 Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ., 09:25 «Ինչպես և վերջին մեկուկես տարվա ցանկացած իրադարձություն, վարչապետի ելույթը Ստեփանակերտում առաջացրել է երկու տիպի արձագանք: 1/ Հիացական-հրճվալից-փառաբանական, մոտավորապես «առաջնորդի և ժողովրդի կատարյալ ներդաշնակության ևս մի ապացույց» կամ «ևս մի հուժկու հակահարված մութ ուժերին»: 2/ Հեգնական-չարախոսական «Նյու-Վասյուկի» «դատարկախոսություն» և այլն: Առաջին ուղղության ներկայացուցիչներին կցանկանայի ևս մեկ անգամ հիշեցնել, որ ժողովուրդ-իշխանություն էքստատիկ միաձուլում գոյություն ունի միայն տոտալիտար երկրներում, և նույն ամբողջատիրական մտածելակերպին է հատուկ ամենուր «մութ ուժերի» փնտրտուքը: Իսկ ծաղրական ոճով քննադատողներին ասեմ, որ երկարաժամկետ, տասնամյակների կտրվածքով պլանավորումը միանգամայն նորմալ երևույթ է բազմաթիվ երկրների համար դա, բացի ամեն ինչից հայտ է, որով պետությունն ուղենշում է իր հավակնությունների մակարդակը: Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը վարչապետ չի լինելու, և, բնականաբար, ոչ ոք հնարավորություն չի ունենա նրան քաղաքական առումով հաշիվ ներկայացնել, թե ինչու 2019-ին նրա ասածը 31 տարի հետո իրականություն չդարձավ: Ավելին, հնարավոր է, որ 2024 թվականի ընտրություններին նրա քաղաքական ուժը մեծամասնություն չստանա: Ինչպես անել, որ երկրի հաջորդ ղեկավարները շարունակեն գնալ այսօր նախանշած ճանապարհով: Շատ պարզ, պետք է մշակել և սկսել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հաջորդ իշխող քաղաքական ուժի մոտ առարկություններ չի առաջացնի: Իսկ դրա համար քիչ է ասել, որ, օրինակ, 2050-ին ուզում ենք Հայաստանում ունենալ 5 միլիոնանոց բնակչություն, պետք է մշակել ներգաղթի ծրագիր, ընդ որում, այն սկսել հաջողությամբ իրագործել, որպեսզի հաջորդ վարչապետն ասի, այո, մենք քաղաքական հակառակորդներ ենք, բայց այս ծրագիրը պետք է շարունակել, հարստացնելով այն այսինչ և այնինչ տարրերով: Նույնը վերաբերում է Ստեփանակերտում Փաշինյանի բարձրաձայնած ցանկացած այլ նպատակին: Դրանցից յուրաքանչյուրի տակ պետք է լինեն ծրագրեր»: Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
