«Ուզում եք մարդասպանները կամ նման հրաման տվողները դատվե՞ն, թե՞ ոչ. կողմնորոշվեք. Էդմոն Մարուքյան
![]() 487 Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 21:20 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սոցկայքի իր էջում գրել է. «BBC-ի նյութի հրապարակման հետ կապված երկու հարցադրում է արվում. - Նախ, որ այդ նյութերը Քոչարյանի ավարտված գործից են, հետևաբար՝ հրապարակային: Եթե այդ նյութերը Քոչարյանի ավարտված գործից են, ուրեմն մարդկանց վրա կրակելու հրաման տվողը այդ նույն գործի շրջանակներում պետք է արդեն մեղադրյալ լիներ, բայց նման բան չկա գործն էլ ավարտված դատարանում է: - Երկրորդ հարցադրումն այն մասին է, որ եթե նյութերը տաս անձանց սպանությունների գործից են, ապա ոչինչ, դա էլ է նորմալ, ի՞նչ անենք, թե նախաքննության գաղտնիք է հրապարակվել: Նախ որքանով, որ ես գիտեմ, մենք իրավական պետություն ենք կառուցում, ոչ թե պետություն, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում: Եվ եթե նորմալ է, որ քրեական գործի նյութեր հրապարակվեն, ուրեմն իմացեք, որ ցանկացած մարդասպան կամ մարդ սպանելու հրահանգ տվող անձ կարող է այդ հանգամանքն ի շահ իրեն օգտագործել և ուղղակի չդատվել, պատասխան չտալ իր արարքի համար: Հիմա կողմնորոշվեք՝ ուզո՞ւմ եք, որ մարդասպանները կամ նման հրաման տվողները դատվեն, ուրեմն պետք է նորմալ նախաքննություն ունենանք։ Իսկ եթե ուզում եք չդատվեն, ուրեմն շարունակեք ասել՝ հա դե ինչ անենք, որ հրապարակվել է, կարևորը հիմա BBC-ից իմացանք մեր ստեղ ընդեղից լսածները»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
