«Քոչարյանական խմբակն այսքանից հետո ճիշտ կաներ՝ ամոթից լռեր». Արման Գալոյան
![]() 474 Ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ., 22:30 Լրագրող Արման Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ համար միանշանակ է այս օրերին BBC հրապարակման վերաբերյալ քոչարյանական խմբակի բարձրացրած հիստերիկ վայնասունի պատճառը: Նաև միանշանակ է, որ նրանց ներկայացրած «մտահոգությունները», հեռուն գնացող, ընդհուպ մինչև այդ հրապարակմամբ աշխարհաքաղաքական շահերի բախման մասին «վերլուծությունները» որևէ հեռավոր աղերս անգամ չունեն իրականության հետ: Քոչարյանական խմբակի մտահոգության, այդ հիստերիկ վայնասունի միակ պատճառը հետևյալն է. Ըստ այդմ, խնդիրը միայն սահմանադրական կարգի տապալումը չէ: Ռոբերտ Քոչարյանի՝ 2008թ. փերտվարի 23-ի հայտնի խորհրդակցությունից հետո «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ» ՀՀ ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանի համաձայն ոչ միայն ՀՀ ԶՈւ-ն է ներգրավել ներքաղաքական պրոցեսներում /խախտելով ՀՀ սահմանադրությունը/, այլև Ղարաբաղից՝ հենց սահմանից, զորք ու հատուկ նշանակության ջոկատ է բերվել Երևան: Ու այստեղ հրեշավորն այն է, որ այդ զորքը Երեւան է բերվել ՀՀ-ի ու Արցախի անվտանգության, սահմանների պաշտպանվածությունը թուլացնելու գնով: Այսինքն տևական ժամանակ երկրի անվտանգությունը, սահմանների անառիկությունը, պաշտպանվածությունը էապես թուլացած էր, և սա Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի իշխանատենչության պատճառով: Այնպես որ քոչարյանական խմբակն այսքանից հետո ճիշտ կաներ, եթե ամոթից լռեր, կամ էլ՝ զբաղվեր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՀՀ միակ քաղբանտարկյալ ճանաչված անձնավորության համար Բաքվում քաղաքական ապաստան հայթայթելու հարցերով»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
