«Հաջորդ շաբաթ Ռ. Քոչարյանի գործը այլ դատավորին մակագրելու ընթացակարգը կկիրակվի». Կարեն Փոլադյան
![]() 298 Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 17:10 ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը օգոստոսի 16-ին պարզաբանել է, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելուց հետո ինչու ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի գործը չի մակագրվում այլ դատավորի: Ըստ նրա՝ դատական գործերը բաշխում է համակարգիչը, և ներկա պահին տվյալ գործն առաջին ատյանի դատարանում չէ: «Ճիշտ է, դատավորի լիազորությունները կասեցվել են, և իր վարույթում գտնվող 43 գործերից 37-ն արդեն մակագրվել են, բայց այդ գործը չի մակարգրվել, որովհետև այն վճռաբեկ դատարանում է: Վերաքննիչ դատարանում գործը քննվել է, ակտ է կայացվել, կայացված ակտի դեմ բերվել է վճռաբեկ բողոք: Գործը գտնվում է վճռաբեկ դատարանում: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Երևանի դատարանի նախագահը գրություն է ուղարկել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հավելված սարքել գործից կամ գործը ուղարկել դատարան, որպեսզի այն մակագրվի, և բոլորի մտահգությունները վերանան: Մինչև Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով վերջնական ակտ չկայացվի, առաջին ատյանում այդ գործը չի կարող քննվել: Կարծում եմ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի գործը Վճռաբեկ դատարանից կուղարկվի 1-ին ատյանի դատարան, և համապատասխան ընթացակարգը կկիրակվի»,-ասաց Կ. Փոլադյանը: Այն դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին մեղադրում են դատավարությունը անհարկի ձգձգելու մեջ, Կ. Փոլադյանն ասաց, որ փաստաբանները դա անում են՝ որոշակի շահերից ելնելով: Ինքն անձամբ գործի ձգձգում չի տեսնում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
