«Հավաստի տվյալներ կան, որ Փաշինյանը որոշում է ընդունել ձերբակալելու Սերժ Սարգսյանին». Հայկ Մարտիրոսյան
![]() 569 Կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ., 15:00 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր... Չճշտված, բայց հավաստի թվացող և հավաստի աղբյուրներից եկող տվյալներ կան, որ Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձերբակալելու Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը ետին պլան մղելու և այն հօգուտ «Լիդիան»-ի լուծելու համար: Սա գավառական մակարդակի հնարք է, որ կարող է և փաշինյանամոլների բանակում ծափահարություններով ընդունվել և որոշակի արդյունքներ տալ: Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր ձերբակալել Փաշինյանի վարչապետ ընտրվելու հենց նույն օրն իսկ, ոչ թե թողնել մեկ և կես տարի և միայն Ամուլսարի պես ճակատագրական պահին գնալ այդ քայլին: Եվ եթե, այնուամենայնիվ, որոշում կա ձերբակալելու, որ շատ լավ է, ապա դա պետք է արվի Ամուլսարի խնդիրը հօգուտ ժողովրդին լուծելուց անմիջապես հետո: Հակառակ պարագայում, եթե տեղեկատվությունը հաստատվի փաստով, ապա այս կառավարությունը կկատարի իր հաջորդ տմարդի և հակաժողովորդական, հակապետական քայլը: Հնարավոր է, որ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի ձերբակալությունը հիմա տեղի չունենա: Հնարավոր է, որ այլ որոշում ընդունվի: Ամեն բան հնարավոր է: Փաշինյանի մտադրության անփոփոխելիության վերաբերյալ պնդում անել ես չեմ կարող: Բայց որ այդ մտադրությունն այս պահին առկա է, վկայում են մի շարք վստահելի աղբյուրներ: Ամեն դեպքում մենք բոլորս պարտավոր ենք սթափվել և թույլ չտալ, որ մի խումբ փաշինյանապաշտներ որոշեն բոլորիս և մեր երկրի ապագան: Անհրաժեշտ է հասկանալ, որ սա այլևս հակազագային և հակապետական իշխանություն է: Ժամանակն է սթափվելու, հանելու վարդագույն ակնոցները և ստիպելու մեզ տեսնելու ճշմարտությունը: Ամեն պարագայում հաստատ է, որ Փաշինյանն Ամուլսարի հանքը բացելու որոշում արդեն ունի: Միայն հանրային և ազգային հուժկու ճնշումը կարող է նրան ստիպել ևս մեկ անգամ խաղարկել իր ժողովրդահաճո քարտը և հանդես գալ այն չբացելու որոշմամբ: Եվ այս հարցում իր եսակենտրոն մոտիվները մեզ հետաքրքիր չեն: Եթե ճնշվեց և չբացեց, ապա դա պետք է մեզ միայն ուրախացնի: Բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է մեծացնել ճնշումը: Վճռվում է Հայաստանի ապագան և չի կարելի թույլ տալ, որ այն կործանելու որոշում ընդունի այս ապազգային, հակապետական իշխանությունը: Հ.Գ. Ես չեմ պնդում: Ասում եմ այն, ինչ տեղեկատվություն, որ ստանում եմ և որն ինձ հավաստի է թվում: Դրա հավաստիությունը, այնուամենայնիվ, չեմ պնդում»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
