«Աֆերիստ» մականունով անձի կասկածելի ցուցմունքն Օգանովսկու դեմ. «Հրապարակ»
![]() 719 Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Ի հեճուկս այն տեղեկություններին, թե Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կալանավորելու քաղաքական որոշում է կայացվել, և երկուշաբթի նրան «կվերցնեն», երեկ նա չձերբակալվեց։ Բանն այն է, որ Օգանովսկու դեմ կա ընդամենը մեկ ցուցմունք, որը հակասում է մնացած բոլորին, և այն խիստ կասկածելի է ու ոչ արժանահավատ։ Հիշեցնենք, որ BBC-ի գործակալությունը հոդված էր հրապարակել, թե իր տնօրինության տակ է հայտնվել Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրությունը, և նախաքննության վարկածով Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է բերել Երևան, որոնք 2008թ․ մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել են նախագահական նստավայրի նկուղում, և այդ խումբն է ցուցարարների ուղղությամբ կրակել։ Իրականում ՀՔԾ-ն դեռևս անցած տարվանից է պարզում, թե ով և ինչպես է Արցախից զորք բերել Հայաստան, և վկաների հավաքագրման աշխատանք է տանում։ 2018-ի ամռանն էլ գտնվել է փնտրված վկան՝ Ասկերանի բնակիչ, Արցախի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, մարտի 1-ի իրադարձություններին Երևանում չի եղել, բայց ցուցմունք է տվել իր «լսածի» մասին: Նա Սամվել Բաբայանի համախոհներից է, մականունը՝ «Աֆերիստ», թեև երեկ Բաբայանը հերքեց իր առնչությունն այդ անձնավորության հետ։ Օգանովսկու դեմ ցուցմունքում նա ասել է, որ Երևանում չի եղել, գտնվել է Արցախում, բայց լսել է, թե ովքեր են մասնակցել այդ իրադարձություններին։ Իր ընկերոջ որդին ևս, ով ծառայելիս է եղել ՊԲ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող, բերվել է Երևան, և նրանց ղեկավարել է Օգանովսկին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
