Ինչո՞վ է վտանգավոր Ամուլսարի հանքի շահագործումը․ DW
![]() 1572 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 21:15 ՀՀ կառավարությունը թույլ է տվել շարունակել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ուղղությամբ աշխատանքները: Օգոստոսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «նախագծի մշակումը չի վնասի շրջակա միջավայրը»: Մինչդեռ որոշ մասնագետներ կարծում են, որ Ամուլսարի հանքավայրում շարունակվող աշխատանքները կործանարար հետևանքներ կունենան տարածաշրջանի էկոլոգիայի վրա, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը իր՝ «Ինչո՞վ է վտանգավոր Ամուլսարի հանքի շահագործումը» հոդվածում: «Տարածքում հետախուզական աշխատանքները մոտ տասը տարի իրականացնում է բրիտանա-ամերիկյան «Լիդիան Արմենիա» ընկերությունը, իսկ 2016-ին հանքն սկսեց շահագործվել։ Մինչ օրս հանքի մշակման համար ներդրվել է մոտ 400 միլիոն դոլար: Հայաստանի իշխանությունները «Ամուլսար» նախագիծն անվանում են երկրի պատմության մեջ միջազգային ամենամեծ ներդրումային ծրագիրը: Ըստ բնապահպանների՝ Ամուլսարի հանքավայրը տեղակայված է Արփա և Որոտան գետերի մոտ, Ջերմուկ առողջարանական քաղաքի անմիջական հարևանությամբ, որը հայտնի է իր հանքային աղբյուրներով, և գտնվում է Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանից ոչ հեռու: Տեղի բնապահպանները չեն կիսում կառավարության ոգևորությունը հանքի շահագործման ծրագրի վերաբերյալ: Նրանք վախենում են, որ Ամուլսարի շահագործումը, որը կուղեկցվի նատրիումի ցիանիդի կիրառմամբ, կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների օքսիդացման: Աղտոտված ջրերը ոչ պիտանի կլինեն թեʹ խմելու, թեʹ ոռոգման համար և կարող են անուղղելի վնաս հասցնել Ջերմուկի հանքային աղբյուրներին և Սևանի էկոհամակարգին: Ամերիկյան ընկերության փորձագետների կողմից տրամադրված շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքները բնապահպանները համարում են ոչ հուսալի և անհիմն: |

Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
351Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
424Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
55202.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
48402.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
172701.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
75831.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
61431.01.2026, 11:00
Թրամփը Կուբային նավթ վաճառող երկրների նկատմամբ մաքսատուրքերի մասին հրամանագիր է ստորագրել
237830.01.2026, 12:17
