Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ինչպես էր դատարկվում ընդերքն ու լցվում ոմանց գրպանը. «Ժամանակ»

Ինչպես էր դատարկվում ընդերքն ու լցվում ոմանց գրպանը. «Ժամանակ»
407
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 10:10

«Հանքարդյունաբերության շուրջ հանրային-քաղաքական մեծ քննարկումները, որ ծավալվում կամ, ավելի շուտ, դեռևս միայն նշմարվում են Ամուլսարի ներկայիս խնդրի համատեքստում, Հայաստանի համար պետք է թերևս լինեին անցյալ, պատմություն, շրջված մի էտապ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենար իր զարգացման գործընթացում հանքարդյունաբերության տեղի, դերի, նշանակության կոնցեպտուալ եզրահանգումներ և դրանց վրա մշակված քաղաքականություն:

Դրա փոխարեն, սակայն, Հայաստանն ունի մի իրավիճակ, երբ ընդերքը տարիներ շարունակ եղել է իշխող համակարգի գրպանը լցնելու ուղիղ և պարզ միջոցներից մեկը, ոչ ավելին: Հանրությանը մնացել են որոշակի հարկեր, որոնք, իհարկե, ինչ-որ դեր ունեցել են տնտեսության կառուցվածքում, սակայն դրան զուգահեռ գոյացել են հանրային առողջության և ընդհուպ գուցե կյանքերի հաշվին:

Այդ տարիների իրողությունների պայմաններում ամենևին զարմանալի չէ այն ծայրահեղությունը, որ նկատվում է այժմ Ամուլսարի հարցում: Անկասկած է, իհարկե, որ ծայրահեղությունները երբեք չեն կարող բերել այդօրինակ բարդ ու բազմաշերտ հարցերի խորքային, հիմնարար հանգուցալուծման, եթե չասենք, որ կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը: Սակայն մյուս կողմից՝ մենք գործ ունենք իրականության ցավալիորեն օբյեկտիվ մի պատկերի հետ, որը մեզ պետք է ստիպի խորհել ոչ միայն կոնկրետ հարցի, այլև հանքարդյունաբերության ռազմավարական հեռանկարի շուրջ, անել այն գործը, որը ցավալիորեն և թերևս դիտավորյալ չի արվել նախորդ շրջանում, որովհետև այն խանգարելու էր լուծել իշխող համակարգի հարստացման հարցը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: