«Ինչո՞ւ Ամուլսարի հարցում հանրաքվեն լավագուն տարբերակը չէ». Գևորգ Գալստյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հանքի շահագործման հարցում հանրաքվեի միջոցով որոշում կայացնելը ամենահուսալի տարբերակը չէ, քանի որ պայմանավորված վերջին՝ խորհրդարանական ընտրությունների չափազանց բարձր լեգիտիմությամբ, հասարակությունում առկա է ընտրությունների հանդեպ չափազանց մեծ վստահություն (ընտրութունեապաշտություն), որը խոցելի է դարձնում հասարակությանը:
Այս իրադրությունում հարկավոր է ոչ թե ապավինել ընտրական ինստիտուտներից ստացված վերջին տպավորություններին, այլ թեկուզև հսկայական ջանքերի (որի ներուժը Հայ հասարակությունը վստահաբար ունի) ներդրման միջոցով պարտավորեցնել գործող իշխանությանը կայացնել ժողովրդի պահանջից բխող բաղձալի որոշումը, որն էլ իր հերթին բացառիկ հնարավորություն կլինի հեղափոխական իշխանության համար մեկնարկային՝ հեղափոխական տրամաբանությանը վերադառնալու և հեղափոխական փայլը վերականգնելու համար»:

«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
11809:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
164Երեկ, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
183Երեկ, 19:01
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
359Երեկ, 13:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
264Երեկ, 01:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
27824.11.2026, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
44322.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
77019.11.2026, 20:54