«Կառավարության այսպիսի հաղթանակից կշահեն բոլորը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հանքահանությունից ետ կանգնելը գործող կառավարության հաղթանակը կլինի. ես, արմատապես, համաձայն չեմ, որ Ալուլսարի հանքահանության թույլտվությունից ետ կանգնելը ներկա կառավարության պարտություն է: Իրականում, Ամուլսարի հանքահանությունից ետ կագնելը ներկա կառավարության հաղթանակը կլինի: Հիմա, երբ արդեն հրապարակի վրա է նաև Ամուլսարի հանքահանության հետևանքների խորհրդային շրջանի հետազոտությունը, կարել է ասել՝ նոր գիտելիք և փաստարկեր են սեղանի վրա, հետևաբար, նոր իրավիճակ է ստեղծվել: Նոր իրավիճակ է նաև կառավարության համար:
Սխալը մարդկային երևույթ է, կառավարությունն էլ մարդկանցից է կազմվում, ոչ թե ռոբոտներից: Նոր իրավիճակը նոր լուծումներ է թելադրում: Ուժ կգտնի՞ արդյոք ներկա կառավարությունը հաղթահարելու հանքահանության թույլտվության նախնական իներցիան՝ շատ լավ հասկանալով դրանից բխող դրական և բացասական հետևանքները: Եթե խնդիրը «Լիդիանի» հետ պիտի լուծվի դատական կարգով, դրան պիտի նախապատրաստվել ամենայն լրջությամբ, այդ թվում՝ նախնական բազային տեղեկությունների թերիության հմնավորումներով, որում «Լիդիանի» սխալը (չասեմ՝ հանցանքը) պակաս չէ ՀՀ բնապահպանության նախարարության սխալներից (չասեմ՝ հանցանքից): Տվյալ դեպքում հաղթանակը սխալից ետ կանգնելն է, ոչ թե խորացնելը: Կառավարության այսպիսի հաղթանակից կշահեն բոլորը»:

«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
8013:54
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
205Երեկ, 13:48
««Խաչմերուկի» իրականացման բանալիները Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում են»․ Սուրեն Սահակյան
210Երեկ, 12:12
«Կառավարությունը բացահայտ մսխում է մեր հարկերը՝ իրենց փիառի համար»․ Դավիթ Գալստյան
29622.09.2026, 17:06
«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
105021.09.2026, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
101021.09.2026, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
33821.09.2026, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
38320.09.2026, 17:36