Շաբաթներ տևած բողոքի ցույցերից հետո Եթովպիան կասեցրել է MIDROC Gold-ի հանքարդյունահանման լիցենզիան

Եթովպիայում ծնված սաուդցի միլիարդատեր Մուհամմադ Հուսեյն ալ-Ամուդիին պատկանող MIDROC Gold բացահանքը գործում էր Եթովպիայի Օրոմիայի շրջանի Գուջի գոտում ավելի քան երկու տասնամյակ։
Եթովպիան կասեցրել է սաուդցի միլիարդատեր Մուհամմադ ալ-Ամուդիին պատկանող MIDROC Gold-ի հանքարդյունահանման լիցենզիան՝ հանքի մերձակայքում գտնվող քաղաքում ավելի քան մեկ շաբաթ տևած, երբեմն թեժ ու լարված, բողոքի ցույցերից հետո:
Ցուցարարներն ապրիլի 30-ից շրջափակել էին հանքի դեմ ըմբոստացած Օրոմիայի շրջանի ճանապարհները՝ թույլ չտալով տեղացիներին գնալ աշխատանքի և ստիպելով, որ դադարեցվեն դասերը դպրոցներում։ Նրանք պահանջում էին կառավարությունից չեղյալ համարել MIDROC Gold-ին տրված 10-ամյա լիցենզիան։
Տեղացիները բողոքում էին, որ Ադիս-Աբեբա մայրաքաղաքից 358 կիլոմետր դեպի հարավ գտնվող բացահանքում ոսկու մշակման համար օգտագործվող քիմիական նյութերից աղտոտվել էին գետները, առուներն ու օդը։ Երկարատև աղտոտումն առաջացել էր մարդկանց և կենդանիների շնչառական հիվանդություններ, վիժումներ, բնածին արատներ և հաշմանդամություն:
«Լիցենզիայի կասեցումը տեղի է ունեցել ի պատասխան ժողովրդական պահանջի»,- պետական լրատվամիջոցներին հայտնել է Բաչա Ֆաջին՝ Եթովպիայի հանքարդյունաբերության, նավթի և բնական գազի նախարարության խոսնակը, այս մասին հատնում է «Հայկական բնապահպանական ճակատ»-ը:


ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով այս տարի ԵՄ-ն 100 միլիարդ եվրո ավելի է վճարել նույն ծավալի գազի համար
7400:49
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել անհատների և ընկերությունների նկատմամբ՝ Իրանին օգնելու համար
11300:37
Մարզերում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերություններից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
95Երեկ, 16:36
«ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը»․ Լիխաչով
165Երեկ, 15:49
«ՔՊ-ական ծանոթ պետք է մեջտեղ գցենք, որ ցեմենտ կարողանանք առնել»․ Սարգիս Տեր-Եսայան
117Երեկ, 14:24
«Հանձնաժողովը դեռ չի հրապարակել հունիսի կարկտահարության վնասները»․ Ոսկան Սարգսյան
112Երեկ, 12:48
«Հայաստանում ներդնում անել կհամաձայնեն միայն հանցագործներն ու կրիմինալ սինդիկատները». Արթուր Դանիելյան
174Երեկ, 00:42
«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
19128.09.2026, 15:48