«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը հայտարարություն է տարածել
![]() 629 Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ., 14:40 ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013թ. ապրիլի 10-ի որոշմամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի 2012թ. դեկտեմբերի 17-ի դիմումի և ՀՀ քաղաքացի Նիկողոսյանի՝ 2012թ. ներկայացրած երեք դիմումների հիման վրա հարուցվել է վարույթ՝ այն ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով: ԹԻՀԿ-ը մասնավորապես խնդրել է պարզել Գ. Խաչատրյանի անվան հետ կապվող մի շարք ընկերությունների («Ալեքսերվ» Ապեյրոն» ՍՊԸ-ն, «Մեգաֆուդ» ՍՊԸ, «Գալաքսի» սուպերմարկետ, «Մեգա մոթորս» ՍՊԸ, «Սանտա ֆե» սրճարան, «Գալաքսի» հացի գործարան, «Մեգա սպորտ» խանութների ցանց, «Խրոնոգրաֆ», «Չիմեգ» ՍՊԸ, «Յուքոմ» ընկերությունների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը և այդ պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առկայությունը: 2013թ. մայիսի 3-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ավարտել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարույթը և կայացրել է որոշում, որով հաստատել է եզրակացությունն այն մասին, որ դիմումում ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս հանձնաժողովին եզրակացնելու, որ ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
