Լևոն Շիրինյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 670 Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ., 21:15 Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅՐԵՆԱԿԻ'Ց, մնալով հավատարիմ հեղափոխության իդեալներին և կատարելով իմ հանձնառությունը Ձեր և պետության հանդեպ, որոշել եմ Հայաստանի բարձրագույն իշխանությանը պարբերաբար ներկայացնել առաջարկներ իմ անունից կամ ՔԴ կուսակցության պլատֆորմի տեսանկյունից։ Հրապարակում եմ օրերս Հանրապետության վարչապետին ուղարկված առաջարկը, որի իրականացման պարագայում համոզված եմ՝ ՀՀ պետական կառույցը կշահի և հեռանկարի մեջ կհաղթահարվի ստագնացիան։ _______________________________________ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոն վարչապետ, ակնհայտ է, որ Դուք որդեգրել եք ՀՀ կառավարման համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման ուղեգիծ՝ կրճատելով նախարարությունների և տարբեր գերատեսչությունների քանակը։ Կենսունակ պետություն կառուցելու հիմնական խնդիրներից է պետական կենտրոնաձիգ կառավարման համակարգի կատարելագործումը։ Նախկին կառավարման համակարգը, որն այժմ գործում է, հարմարեցված էր լութոկրատիայի (գողապետության) պահանջներին, որից անհրաժեշտ է օր առաջ ձերբազատվել։ Կարծում եմ՝ ավելի արդյունավետ է և նպատակահարմար այնպիսի երկրների պետական կառուցվածքի ընդօրինակումը, որոնք ունեն օպտիմալ կազմակերպման վիճակ։ Մյուս կողմից, այնպիսի պետություն, որը օբյեկտիվ տվյալներով մոտ է Հայաստանի Հանրապետությանը, իսկ քաղաքակրթական-մշակութային զուգահեռներով՝ մերձ հայ ժողովրդին. քրիստոնեական մշակույթ, ժողովրդավարական հակումներ, ստեղծագործ կարողություն, մտավոր ունակություն, գիտական զգալի պոտենցիալ և այլն։ Թվարկվածը և որոշ այլ գործոններ մեզ թույլ են տալիս որպես այդպիսի մոդել դիտել Ավստրիայի դաշնային հանրապետությունը՝ իր բարձր զարգացած քաղաքական համակարգով, պառլամենտարիզմի դասական ավանդույթներով, մշակույթով, գիտաարդյունաբերական և գյուղատնտեսական հզոր պոտենցիալով։ Ինձ թվում է՝ համապատասխան դիմումի պարագայում Ավստրիայի կառավարությունը՝ կանցլեր Սեբաստիան Կուրցը, կտրամադրի որպես օժանդակություն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի վերականգման որոշակի թվով փորձառու մասնագետներ, որոնք կառավարչական ապարատի մեր լավագույն մասնագետների հետ միասին կստեղծեն վերակազմված ապարատ և կադրեր կպատրաստեն մերօրյա Հայաստանի պետական կառույցի համար վերից վար՝ ընդհուպ ինքնակառավարման տարբեր մակարդակի օղակների համար։ Հարգանքով՝ Լևոն Շիրինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
