«Ո՞վ է ճիշտ. իրականում մեր երկուսի մեջ տարբերությունը սա է». Հրանտ Բագրատյան
![]() 469 Ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ., 09:55 ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 օր առաջ գրել էի, որ, ըստ ԱՎԿ-ի, հուլիսին ՀՀ տնտեսական զարգացման տեմպերը դանդաղել են։ Այսօր ՆՓ-ը, կառավարության նիստի ժամանակ, հրապարակել է մի քանի մակրոտնտեսական թիվ։ Գրառման մեջ մասնավորապես, ասել է. «Ունենք ՏԱՑ՝ 8.1%։ Սա հրաշալի թիվ է»։ Հիմա ինձ հարցնում են (բոլորը). դու ասում ես գործերը վատանում են, իսկ ՆՓ-ն ասում է՝ հրաշալի է։ Ո՞վ է ճիշտ։ Իրականում մեր երկուսի մեջ տարբերությունը սա է։ 1. Եթե հավատանք ԱՎԿ-ին, ապա տնտեսության հավելաճը ՏԱՑ ցուցանիշով հունվար-հուլիսին կազմել է 6.8%։ Այս 6.8-ի մեջ անկում ապրած ճյուղ գյուղատնտեսությունը (-8%) չկա։ Այս տարվանից գ-տ-թյան թվերը միայն եռամսյակով են հաշվում։ Եթե գ-տ-թյունը լիներ, ապա թիվը կտատանվեր 5.4-5.6% շրջանակներում։ 2. Սովորաբար տնտեսագետները համեմատում են եռամսյակը եռամսյակի հետ։ Ամիսն ամսվա հետ չեն համեմատում, այն էլ ՏԱՑ ցուցանիշով, այն էլ առանց որոշ ճյուղերի, այն էլ ոչ հավասար աշխատանքային օրերի պարագայում։ 2019-ի հուլիսին ունեցել ենք 22 աշխատանքային օր, իսկ 2018-ի հուլիսին՝ 21։ Սա նշանակում է, որ 2019-ի հուլիսը նախորդ տարվանից 5% ավել է։ Այսինքն 8.1%-ից 5-ն այս մեկ օրն է։ Ուրեմն 8.1 չէ, այլ 3.1, եթե ապրիորի ընդունենք, որ կարելի է ամիսն ամսվա հետ համեմատել (եռամսյակների կամ կիսամյակների պարագայում աշխատանքային օրերի տարբերության ազդեցությունն աննշան է)։ 3. ՏԱՑ-ն անմիտ և ոչ ինֆորմատիվ թիվ է։ ՍՄ-ն այն մոգոնել է, որ բյուջեի հաշվին ավել ապարատ պահի։ Կա 1 իրական թիվ՝ ՀՆԱ, այն էլ եռամսյակային։ Ամսեկան վիճակագրություն կարող է լինել գների, արտահանման-ներմուծման, աշխատատեղերի և այլնի վերաբերյալ (սա էլ ձեզ ԱՎԿ ռեֆորմի մասով)։ Նշանակելով ՍՄ-ին ՆՓ-ն ինքն իրեն ծուղակը գցեց (իսկ գուցե լավ էր կանխամտածե՞լ էր)։ Այժմ նա ստիպված է նման անբովանդակ թվեր հրապարակել։ |

Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
60900:19
Թուրքիան կարող է օգտագործել ոսկու պահուստները լիրայի փոխարժեքին աջակցելու համար
404Երեկ, 21:56
Մոլդովան հայտարարում է 60-օրյա արտակարգ դրություն էներգետիկ ոլորտում
409Երեկ, 19:55
Ֆիլիպիններում հայտարարվել է էներգետիկ արտակարգ դրություն
422Երեկ, 18:20
«8 տարի իշխանության է, կաթի մթերման գինը նույնն է». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
236Երեկ, 16:36
«Ոսկին վերջին 1 ամսում կորցրել է 17,23%». Արեն Ափիկյան
143Երեկ, 13:18
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հնդկաձավար (տեսանյութ)
200Երեկ, 11:53
2002 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը սկսել է վաճառել իր ոսկու պաշարները
613Երեկ, 00:50
