«Մեզ տրված փաստաթղթերն անհերքելիորեն թերի են եղել». ԷԼԱՐԴ-ի փորձագետներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տեսակոնֆերանս է անցկացրել ԷԼԱՐԴ միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները:
Տեսակոնֆերանսի ընթացքում ԷԼԱՐԴ ընկերության փորձագետները նշեցին, որ իրենց տրամադրված փաստաթղթերի մի մասը թերի է եղել և շատ հետազոտություններ պարզապես չեն արել, քանի որ այդ դեպքում հեազոտության արդյունքները վստահելի չէին լինի:
«Մենք, բոլոր տվյալները, հաշվետվությունները նայել ենք, բոլոր այդ տվյալները, որքանով էլ որ դրանք թերի էին, դրա պրոֆեսիոնալ որակական գնահատումն արել ենք՝ հաշվի առնելով ծավալները ջրբաժանի, որը սնում է Սևանա լիճը և զանազան գետերը: Ցանկացած ազդեցություն, եթե անգամ լինի, կլինի նվազագույն: Մեր կարծիքով՝ եթե նաև մեղմացման և հավելյալ մեղմացման միջոցառումները ձեռնարկվեն, ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի լինի»,-նշում են ԷԼԱՐԴ-ի փորձագետները:
Անդրադառնալով Որոտան գետի, Սպանդարյան և Կեչուտի ջրամբարների վրա ազդեցությանը՝ փորձագետները նշել են, որ այդ հետազոտությունը չեն կարող անել. «Մանավանդ քանակական գնահատում չենք կարող անել, որովհետև մեզ փոխանցած գնահատումը և տրամադրված տվյալները թերի են: Ուստի մենք համարում ենք, որ վստահելի չէր լինի գնահատում անել տվյալ պահին՝ ելնելով այդ թերի տվյալներից»:
Հարցին, թե արդյոք իրենք հարցականի տակ են դնում բնապահպանական միջազգային ընկերությունների արած հետազոտությունները հանքի շահագործման վերաբերյալ, ԷԼԱՐԴ-ի փորձագետները պատասխանել են. «Իհարկե, անհերքելիորեն թերի են: Նրանց գնահատումը, նրանց ուսումնասիրությունն ու հետաքննությունը, լինի դա սոցիալական, թե՝ բնապահպանական, վստահելի չեն»:

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
248Երեկ, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
262Երեկ, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
24417.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
24917.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
32716.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
32916.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
26716.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
25916.09.2026, 13:18