«Սա այն ելակետն է, որը թույլ կտա լուծել «Լիդիանի» հետ կապված թնջուկը». Գարեգին Միսկարյան

Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայեցի Կառավարության կազմակերպած ուղիղ միացման տեսագրությունը։ Ողջունելի է այն, որ վարչապետն ականջալուր եղավ հանրության որոշ ներկայացուցիչների կողմից բարձրացված արդարացի առաջարկին և խնդրին օբյեկտիվ մոտեցման պատրաստակամությունը ևս մեկ անգամ ապացուցելով, համաձայնեց կազմակերպել վերոնշյալ երկխոսությունը՝ անձամբ լսելու համար «Էլարդից» այն մասին, թե ինչ է գրված չարչարկվող եզրակացության մեջ, այլ ոչ թե լսել Իվանյանի միջնորդավորված «հիմնավորումները» հանքի շահագործմանը դրական կողմերի մասին։ Բազմաթիվ են այս տեսագրությունից բխող խնդիրներն ու հարցադրումները, բայց հիմա դրան չեմ անդրադառնա, կցանկանամ խոսել մի դրական երևույթի մասին: Այս ամբողջ մանիպուլյացիաների ու անպատասխանատվության թոհուբոհում պետք է արձանագրել, որ, ի ուրախություն մեզ, «Էլարդը» դրսևորեց իրեն որպես բավական բարձր պրոֆեսիոնալներով համալրված կազմակերպություն։ Սա թերևս այն շրջադարձային, կարևոր ելակետն է, որը թույլ կտա մեզ լուծել «Լիդիանի» հետ կապված այս թնջուկն առանց ներքաղաքական, ներպետական շոշափելի ցնցումների, համերաշխության և համախոհության մթնոլորտում»։

«Արդյունաբերական արտադրանքի առաջարկ չունենք․ սա է պետական խայտառակությունը»․ Կարեն Ադոնց
8502:06
«Ազգային իշխանության անելիքներից մեկը պետք է լինի սոցիալական ցանցերի մուտքերը սահմանափակելը»․ Նաիրի Հոխիկյան
105Երեկ, 17:48
«Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». Գագիկ Ծառուկյան
136Երեկ, 12:18
«Իսկ տնտեսվարողների կրած միլիարդավոր դոլարների վնասն ո՞վ է փոխհատուցելու»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
117Երեկ, 11:24
«Ոչ մի բան չեն արել, դանակը հասել է ոսկորին, ինչ-որ օգնությունից են խոսում»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17302.07.2026, 17:42
«Սահմանափակում են քաղաքացիների իրավունքները՝ առանց ապացուցված անհրաժեշտության»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
24002.07.2026, 02:06
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք*քմեջ անելու մաստեր-կլաս». Տիգրան Քոչարյան
26001.07.2026, 23:30
«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա
27201.07.2026, 20:24