Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
363
Շաբաթ, 31 օգոստոսի, 2019 թ., 09:25

Լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր բեկումնային պահերից հետո հայտնվում են նժարի ծանր կողմը բռնող քաղգործիչներ, անհատներ և այլն, հետո հյուսում լեգենդներ՝ հաղթանակի, ուղղորդման, կեղծիքի ու ճշմարտության մասին՝ այդպիսով նսեմացնում քաղաքացու դերը, էս պարագայում հատկապես Ջերմուկ համայնքի երդվյալ սկզբունքային մարդկանց դերը, ովքեր 1 տարի 3 ամիս է պոստերում են հանուն իրենց սահմանադրական իրավունքների պաշտպանության։ Բեկումնային պահերն ստեղծում են մարդիկ, ովքեր հավատարիմ են իրենց խղճին և վստահ են իրենց ճշմարտացիության մեջ։ Եթե անցած տարի Գնդեվազի խմելու ջրերը չվնասվեին բարձր ստանդարտների խաբեբաների կողմից, ճանապարհները չէին փակվի, եթե ճանապարհները չփակվեին դեպի Ամուլսար, Ամուլսարը հիմա վաղուց հանք էր դառել, եթե հեղափոխությունը բազմաթիվ քաղաքացիների ծեծուջարդի ու զրկանքների հաշվին չկայանար, մարդիկ չէին հավատալու, որ իրենք են որոշողը և իրենք են տերը, եթե պահանջ չդրվեր անցած տարի քննել այս կնճռոտ խնդիրը, չէին բացահայտվելու հողերի առքուվաճառքի կոռուպցիայի դեպքերը, եթե «ԷԼԱՐԴ»-ը նորմալ ուսումնասիրություն չաներ ու հրապարակեր, մենք չէինք կարդալու, թե ինչ ռիսկերով լեցուն ծրագիր կարող էր իրականություն դառնար, եթե քննիչ Իվանյանը մեր կարդացած գլխի վայր շուռ տված չներկայացներ, մենք երբեք չէինք իմանալու, որ նա իր հորեղբոր տղային է փրկում և ոչ միայն, եթե մի խումբ պնդաճակատներ չդիմադրեին, փաստերը չառանձնացնեին և ներքին և արտաքին դաշտում չպարտադրեին, որ այդ փաստերը կարդան, ապա էսօր չէինք ունենալու մի վիճակ, որ փաստացի պաշտոնյաներ կան նշանակված վարչապետի կողմից, ովքեր ստել են, ովքեր դուրս են եկել իրենց լիազորություններից, ովքեր տակից կեղտոտ քարոզչություն են արել, որոնց մի մասը բացահայտված է, իսկ մյուս մասը՝ կուլիսներում եղունգներն է կրծում․․․ Նոր ՇՄԱԳ նշանակում է, նոր փորձաքննություն, ընկերությունը պետք է փող ճարի, իսկ հիմա սննկացման եզրին է, նոր ՇՄԱԳ նշանակում է հանրային լսումներ, ինչի կարիքը չկա, եթե 3000 բնակիչ արդեն որոշում ունի ՏԻՄ-ով ամրագրած, նոր ՇՄԱԳ՝ նշանակում է բոլոր էն հարցերը, որ վեր հանված է «ԷԼԱՐԴ»-ով, մասնավորապես, պետք է պատասխան ստանան, իսկ պատասխանի դեպքում՝ հենց սկզբից ՇՄԱԳԸ պետք է մերժվի․․․ Եվ վերջ»: