«Իշխանությանը խորհուրդ կտամ կենտրոնանալ Քոչարյանի «ծննդյան տարեդարձի առթիվ» ՍԴ-ի սեպտեմբերի 3-ին պատրաստած «շնորհավորանքի» վրա». Արման Բաբաջանյան
![]() 509 Կիրակի, 01 սեպտեմբերի, 2019 թ., 08:45 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի տարեդարձի առթիվ Ռուսաստանի նախագահի հերթական շնորհավորական ուղերձը հայ-ռուսական հարաբերությունների մասին կրկին մեծ-մեծ, հեռուն գնացող դատողությունների պատճառ է դարձել։ Խնդրանք՝ մի քիչ հասունացեք․․․ Հայ-ռուսական հարաբերությունները, փառք Աստծո, այդքան պարզունակ չեն և չեն կարող կախված լինել մեկ մարդու ծննդյան առթիվ արված շնորհավորանքից, այսուհետ որևէ իշխանությունից և իշխանավորից, ընդդիմությունից և առանձին ընդդիմադիր գործչից, և առհասարակ հատվածականությունից։ Սառեք․․․ Հեղափոխությունից և դրան հաջորդած հայտնի իրադարձություններից հետո ակնհայտ էր, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող շարունակվել նախկին ռեժիմում։ Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները այսպես թե այնպես կարևոր հարց էին դառնալու հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում, որը կարիք ունի պարզաբանման՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումները, նրա քաղաքական ակտիվության հայտը և նրա դիրքավորումն ու գնահատականները Հայաստանի նոր իշխանության հանդեպ: Երևանին պետք է մեկուկես տարվա մեջ պարզել մի բան՝ թե ինչի՞ հետ գործ ունի՝ որևէ զգուշացմա՞ն, դեմարշի՞, թե՞ պարզապես Ռուսաստանն էլ արդեն յուրովի է պատկերացնում հայ-ռուսական հարաբերության վերափոխման գործընթացը, և ըստ այդմ՝ այն այլևս չի կառուցելու միայն իշխանական հարթությունում, այլ կփորձի այդ գործընթացը կապել տարբեր թելերով և ըստ այդմ՝ ոչ թե նոր իրավիճակ ձևավորելու կամ վերաձևավորելու, այլ արդեն առկա նոր իրավիճակում պարզապես հավելյալ երաշխիքներ ապահովելու համար: Խորապես համոզված եմ՝ գործ ունենք վերջին տարբերակի հետ։ Հ․Գ․ Իշխանությանը խորհուրդ կտամ կենտրոնանալ Ռոբերտ Քոչարյանի «ծննդյան տարեդարձի առթիվ» Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 3-ին պատրաստած «շնորհավորանքի» և դրան հաջորդող իրադարձությունների վրա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
