«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է ոչ այնքան հեռավոր ժամանակում». Զ. Մնացականյան
![]() 480 Երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ., 20:05 Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է «ոչ այնքան հեռավոր ժամանակում»: Անդրադարձ անելով վերջերս Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կան հարցեր, որտեղ Արցախի իշխանությունների հետ տարաձայնություններ կան, որոնց լուծման լավագույն միջոցը առաջիկա ընտրություններն են՝ Մնացականյանն ասաց. «Մեր ոլորտում մենք շատ ընդարձակ համագործակցում ու համադրում ենք մեր մոտեցումները Արցախի իշխանությունների հետ՝ առաջ տանելու մեր օրակարգը, որը վերաբերում է խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք ունենք նպատակներ, դրան հասնելու ճանապարհներ, տարբեր հարցերի շուրջ տարբեր գաղափարներ, ինչը բնականոն է: Քննարկումների, վեճերի, համադրումների մեջ մենք հստակ պահում ենք գիծը համակարգված առաջ տանելու մեր մոտեցումները, սկզբունքային դիրքորոշումները, որոնք առնչվում են խաղաղ գործընթացին: Մեր անհամաձայնությունները խորքային չեն, թե ինչպիսին են մեր ստրատեգիական մոտեցումները Արցախի հարցում»,- ասաց նախարարը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
