«Տպավորություն ունեմ, որ վարչապետին սխալ է զեկուցվում Ամուլսարի խնդրի մասին». նախկին մարզպետ

«Ինձ համար տարօրինակ է թվում Վայոց ձորի ներկայիս մարզպետի և Շրջակա միջավայրի նախարարության պասիվությունը Ամուլսարի հարցում»,- «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում իր մտահոգությունն է հայտնել Վայոց ձորի նախկին մարզպետ (2012-2014թթ.) Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցում չի կարելի արդարացնել ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության վարքագիծը, այլև՝ «Լիդիան»-ի:
«Երբ ընկերությունն իրեն հռչակում է իբրև սոցիալական պատասպանատու ընկերություն, նա կարող է իր կողմից նախաձեռնել գործընթաց, որը թեկուզ օրենսդրությամբ չի պահանջվում, բայց իրենք նախաձեռնում են՝ հաշվի առնելով հանրության շահերը»,- ասում է նախկին մարզպետը:
Ղազարյանը նշում է, որ տպավորություն է, թե գործադիրի ղեկավարին սխալ է զեկուցվում տիրող իրավիճակը:
«Տպավորություն ունեմ, որ վարչապետին սխալ է զեկուցվում Ամուլսարի խնդրի էությունն իր ամբողջության մեջ: Այսինքն՝ ավելի շատ նրան ներկայացվում է, որ արդեն իսկ կատարվելու են ներդրումներ և ներդրողներից են մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք մասնակից են այլ ներդրումային ծրագրերի: Հետևաբար՝ եթե այս ծրագիրը չիրականացվի, բացասաբար կանդրադառնա նրանց գործունեության հետագա որոշումների վրա և Հայաստանի ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցություն կունենա և այլն»,- ասում է նա՝ հավելելով, որ այժմ էլ Հայաստանում շատ մեծ չափերի ներդրումներ չեն իրականացվում և այդ մասով մտահոգվելն իմաստ չունի:

«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
7717:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
210Երեկ, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
42911.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
44511.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
44511.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
94210.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
164909.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
47409.09.2026, 10:18