«Հենց մենակ էն, որ ՇՄԱԳ-ում չկա Զիրակի գետի մասին, արդեն իսկ պիտի կասեցվի լիցենզիան». Շիրակ Բունիաթյան

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցում հաճախ ենք հանդիպում տողերի այն մասին, թե Ամուլսարի հարցում կա խտրականություն, կա ուղղորդվածություն ու լիքը ըսենց ողբանվագ տողերի։ Մի երկու ջահել մտքի գիգանտ էլ զարմացած դեմքով հեգնանքով ասում էին, որ իրանք զարմացած են, որ նոր ՇՄԱԳ-ի հիմքեր չկան և այլն։ Հենց մենակ էն, որ ՇՄԱԳ-ում չկա Զիրակի գետի մասին, արդեն իսկ պիտի կասեցվի լիցենզիան։ Այդ գետի մի վտակն սկիզբ է առնում ջարդիչ կայանին շատ մոտ տարածքից և գալիս թափվում է Կեչուտի ջրամբար։
Երբ «ԷԼԱՐԴ»-ի փորձագետն ասաց, որ Սևանի վրա ազդեցությունը մեծ չի լինի, նա չգիտեր այդ գետի մասին։ Նա այդ գետի մասին չգիտեր, քանի որ ՇՄԱԳ-ում ուղղակի դրա մասին ոչինչ չկա, իսկ իրենք դաշտային փորձաքննություն չեն կատարել, ուսումնասիրել են միայն փաստաթղթերը։ Նա Սևանի վրա ազդեցություն չտեսավ, քանի որ փաստաթղթում նշված բոլոր ենթակառուծվացքները գտնվում են Կեչուտի ջրամբարից ներքև։ Ահա՝ որտեղ է թաղված շան գլուխը։ Սա միայն Սևանի մասով, իսկ մյուս առումներով նրանք լիքը խնդիրներ տեսել էին ու հստակ նշում էին։ Դե կավի փոխարեն կավանման նյութի մասին էլ առօրյայում ավտոմեխանիկ, բայց Ամուլսարում «բարձրակարգ» մասնագետ պապիկն ասեց»։

«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
11809:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
164Երեկ, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
183Երեկ, 19:01
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
359Երեկ, 13:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
264Երեկ, 01:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
27824.11.2026, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
44322.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
77019.11.2026, 20:54