Մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է չստեղծվի. «Ժողովուրդ»

«Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է չստեղծվի։ Այն հնարավոր է հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ՝ Վրաստանում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմոն» ընկերությունը քաշքշուկների պատճառով պատրաստվում է ներդրումներ անել հարևան Վրաստանում։ Բացի այս, նկատենք, որ հայաստանցի բնապահպանները, որոնք զբաղվում են կենդանական աշխարհի խնդիրներով, ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման պայմաններում պահվեն և նրանց օգտագործեն մթերք կամ կաշի ստանալու համար: Այս խնդիրը ևս խոչընդոտում է ներդրողին։
Պարզվում է՝ «Արմոն» ընկերությունը կոկորդիլոսաբուծարանի հիմնման աշխատանքների վերջին փուլին էր հասել, անգամ հողի հատկացման տենդերին է պատրաստվել մասնակցել, բայց հետո հրաժարվել է։ «Մի փոքր էլ ոտքս կախ գցեմ, կսպասեմ, տեսնեմ՝ ինչ դիրքորոշում կհայտնի կառավարությունը Ամուլսարի հարցում, հետո կորոշեմ՝ գնալ Վրաստան, թե՝ ոչ»,- նշեց ընկերության տնօրեն Խաչիկ Սարգսյանը»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
195Երեկ, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
210Երեկ, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
222Երեկ, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
56510.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
110909.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
36509.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
44908.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
39408.09.2026, 17:06