«ԱՄՆ հայկական համայնքի ազդեցությունն Սպիտակ տան վրա զրոյական է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք չէ տրվել ինքնախաբեական միֆերի: ԱՄՆ հայկական համայնքի ազդեցությունն Սպիտակ տան վրա զրոյական է, հայկական լոբբին, եթե դրանից մի բան մնացել է, որևէ, կրկնում եմ՝ որևէ ազդեցություն չունի երկրի ղեկավարության վրա: Չուներ անգամ Օբամայի վարչակազմի օրոք, իսկ Թրամփն ընդհանրապես խորապես անտարբեր է հայկական երևակայական ազդեցության հանդեպ:
Իրավիճակը մի փոքր այլ է այս կամ այն կոնգրեսականի կամ սենատորի դեպքում, որոնք հայազգի ընտրողների կենտրոնացման տարածքներում են քվեարկվում: Միայն այդքանը: Տարիներ շարունակ միայն ցեղասպանության ճանաչման իրենց համար հարմարավետ դարձած օրակարգով՝ ամերիկյան վարչակազմերին հոգնեցրած ակտիվիստները շատ վաղուց, ցավոք, լուրջ չեն ընկալվում Վաշինգթոնում և դա Վաշինգթոնի մեղքը չէ:
Վերջ տվեք հայկական երևակայական լոբբիի կամ ավելին՝ հայազգի ընտրողների ցավալիորեն անէական դերը գերագնահատելուն: Ինչ վերաբերում է Փաշինյանի Լոս Անջելես այցելությանը, ապա 250$-ով նրան տեսնելու համար տոմս գնողները Բելթվեյի վրա որևէ, կրկնեմ՝ որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ»:

«ՔՊ-ն թեման գցեց դաշտ, որպեսզի հանրային զգայունությունը ստուգի»․ Լիդյա Մանթաշյան
2810:18
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3210:00
«ՔՊ-ն Դաշնակցությանը չի ներում ազգայինը Հայաստանից վերացնել չթողնելու համար»․ Սևակ Նազարյան
4809:36
«Միմյանց քննադատելուց առաջ մեր ողբերգական պատմությունն ուսումնասիրեք»․ Թաթուլ Հակոբյան
5309:24
«ԱՄՆ-ի՝ Իրանի հետ հակամարտությունը մի քանի ամսից նոր փուլ կմտնի»․ Վենս
13709:19
Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»
5509:06
Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»
5009:00
ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ «Ժողովուրդ»
4908:54