«Հանքը բացելու պարտադրանք է հնչում վարչապետի շուրթերից». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս, ըստ էության, հանքը բացելու պարտադրանք է հնչում վարչապետի շուրթերից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ՝ հայ ժողովրդի կամքին հակառակ որոշում պարտադրելով:
Շնորհիվ փաշինյանապաշտների ֆանատիզմի և նրանց կռապաշտական փառաբանումների՝ իրականությունից անչափ կտրված այս մարդն այլևս անցնում է Ռուբիկոնն Ամուլսարի և ժողովրդական վստահության հարցում: Այսօրվա նրա ուղերձը, Ամուլսարի հարցով, վիրավորանք է ոչ միայն ժողովրդին՝ այլև ապտակ և անարգանք: Անարգանք այն մարդկանց, որ իրեն պատվիրել են կատարել արմատական փոփոխություններ, այդ թվում՝ և թույլ չտալ Ամուլսարի հանքի բացումը և միայն այդ ընդգրկուն առաքելությունն իրականացնելու համար է, որ նրան վստահության մանդատ է տրվել և ոչ սեփական և անընդունելի որոշումները պարտադրելու իրեն իշխանություն նվիրած ժողովրդին:
Դա նաև վիրավորանք է մեր բոլորի ինտելեկտին, որը հասցնելիս շաղ է տրվում ոչինչ չնշանակող, բայց գեղեցիկ բառերից բաղկացած մի անիմաստ բառակույտ, որի իսկական իմաստը միայն ու միայն իրական իրավիճակը շղարշելն է:
Անթույլատրելի է նաև հանքի բացումը ինչ-որ միֆական, միստիկական անվտանգային հարցերի հետ կապելը, որ նման է սեփական երկիրը շանտաժի ենթարկելուն և անչափ նման է արտաքին սպառնալիքներով սեփական ժողովրդին վախեցնելուն:
Սուտն ու կեղծիքը պետք է չհանդուրժվեն այլևս Հայաստանում: Անհրաժեշտ է համազգային մոբիլիզացիա: Երկրակործան այս ծրագիրը վիրավորական ստերով այս ժողովուրդը չի հանդուրժելու: Ամուլսարի վրա շվեյցարական հիվանդանոցի վիրահատական սենյակին հատուկ ստերիլությամբ և անվնասությամբ բաց մետաղական հանքը բնորոշող վարչապետը պետք է հստակ ուղերձ ստանա ժողովրդից, որ ժողովուրդն անուղեղ չէ, հիմար չէ, անինքնասեր չ,է և իր կամքն իրեն անարգող կառավարչին պարտադրելու իրավունք ունի: Ամուլսարը սար է մնալու»:

«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
27811.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
29511.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
30311.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
72410.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
130109.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
40309.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
48808.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
43208.09.2026, 17:06