«Ոչ մի տուգանք չենք վճարելու, ով էլ որոշի, չենք վճարելու». Լևոն Բարսեղյան
![]() 462 Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ., 18:20 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարը հանք չի դառնալու: Վերջացավ: Սա կամակորություն չէ: Սա իմ խորքային համոզմունքն է, այնպես, ինչպես գիտեի, որ Սերժիկն է աղետ ու պիտի սիկտիրացվի, շուտափույթ: Ամուլսարի բացումը բնապահապանական աղետ է լինելու, սողացող, երկարաժամկետ և չվերացող աղետ: Նման աղետները ոչ մի դեպքում փոխզիջման առարկա չեն տնտեսական շահի և հնարավոր եկամուտների հետ: Սերժիկների կերած քաքերն են դրա թույլտվությունը, և, եթե որևէ մեկը փորձի ինչ-որ դատարաններ դիմել, նախ կա էդ լուծը լիցենզիա տվողի վզին դնելու ճանապարհը և հետո՝ կա շատ հզոր զանգվածային պահանջ՝ հանքահենական աղետի ռիսկին չգնալ: Առայժմ չասեմ՝ ժողովրդական պահանջ: Ժամանակը ցույց կտա, թե ովքեր պատրաստ կլինեն ելնել զանգվածային պայքարի սարը հանք դարձնելու դեմ, և ովքեր կելնեն մեր դեմ կռվի: Ոչ մի տուգանք չենք վճարելու, ով էլ որոշի, չենք վճարելու և վերջ: Ոչինչ անել չեն կարողանալու, ոչ մի պատժամիջոց չեն կարողանալու կիրառել, ղժղժալու են, անցնի գնա, հանքահենություն թույլ չտալու դեպքում ոչ մի հեղինակության անկում էլ չենք ունենալու, ոչ մի ներդրումային միջավայր էլ չի վատանալու, չներդնեն հանքահենները, կներդնեն մաքուր արդյունաբերության ներդրողները և այլն: Շա՜տ վախեցանք ներդրումային ռիսկերից: Մարդիկ, սարն ու բնությունն ավելի երկար և հեռանկարային են պահելու Հայաստանը, քան թե կարճաժամկետ և կարճատես թալանը: Նիկոլը սխրանք է գործել շատ շատերի հետ, շատերին առաջնորդելով, անձնազոհաբար, ես շատ բարձր եմ գնահատում իր նվիրումն ընդհանրապես, շատ հարգում եմ իր ջանքերը, բայց Ամուլսարի զիջումն անընդունելի և անմարսելի բան եմ համարում, դա կոպիտ սխալ է ոչ միայն ժողովրդավար կառավարման և ողջամիտ եզրահանգումների տեսանկյուններից, այլև հեռահար հաշվարկի և պետության երկարաժամկետ շահի տեսակետից: Շատ կուզեի համոզմունքներիս հակառակ կողմում Նիկոլին չտեսնել. մղձավանջ է: Սերժիկներ և գյալմիկներ՝ չթպրտաք, թե չէ հերսս վրեքդ եմ թափելու»: |

«Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում ադրբեջանական բենզինը»․ Գևորգ Պապոյան
24313:42
Թրամփը ստորագրել է ԱՄՆ 2026 թվականի պաշտպանական բյուջեն
30911:35
«Ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում»․ Կալուգին
109116.12.2025, 11:20
«Դուք իմ հարցերին պատասխանեք, թե չէ՝ ոգևորվել եք, ինձ եք կպել»․ Թադևոս Ավետիսյանը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
80515.12.2025, 13:06
Հաշվարկվել է Հոնկոնգում 160 մարդու կյանք խլած հրդեհի տնտեսական վնասը
204614.12.2025, 23:18
«Վերջին յոթ տարիների ընթացքում ոչ մի ռազմավարական ոլորտ զարգացում չի արձանագրել»․ Վահագն Սարոյան
87913.12.2025, 11:24
Որքա՞ն հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ. 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ»
64513.12.2025, 09:18
Մհեր Գրիգորյանը հաստատել է՝ Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը
80112.12.2025, 12:30
