«Կա՞ մեկը, որ կարծում է` «Լիդիանը» չի խախտել պայմանագրի դրույթները». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյոք կան հիմքեր «Լիդիան Արմենիա»-ի հետ պայմանագիրը չեղարկելու համար:
Իհարկե, կան և դրանք ամրագրված են պայմանագրի 6.3.1 կետում: Այն է՝ «Լիազոր մարմնի նախաձեռնությամբ՝ ընդերքօգտագործողի կողմից պայմանագրի դրույթների խախտման դեպքում»:
Կա՞ մեկը, որ կարծում է՝ ընդերքօգտագործողը՝ տվյալ դպքում «Լիդիանը», չի խախտել պայմանագրի դրույթները: Հպանցիկ զննումն անգամ ցույց է տալիս, որ խախտել է: Ասեմ, որ պայմանագրի հիմք է հանդիսացել «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, ՀՀ օրենքի մասին օրեսգիրքը և այլ իրավական ակտեր»: Պայմանագրում ոչ մի հղում միջազգային օրենսդրության կամ միջազգային արբիտրաժին չկա: Ասեմ նաև, որ պայմանագիրն ստորագրվել է 2012թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի (լիազոր մարմին) և ընդերքօգտագործող «Գեոթիմ» ՓԲԸ ներկայացուցիչ Հայկ Ալոյանի միջև: «Լիդիան Արմենիան» դեռ չկար:
Միայն 2016թ. օգոստոսի 18-ի փաստաթղթով նշյալ պայմանագրի մեջ «Գեոթիմ» ՓԲԸ բառերը փոխարինվել են «Լիդիան Արմենիա» ՓԲԸ բառերով: Այս փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը և «Գեոթիմ» ՓԲԸ-ն՝ հանձին Հայկ Ալոյանի»:

«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
209Երեկ, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
236Երեկ, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
121Երեկ, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
21220.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
76118.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
77618.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
49517.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
44717.09.2026, 15:12