Ամուլսարի պահապանների պատասխանը վարչապետի հորդորին

Ամուլսարի պահապանները վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա կոչին ի պատասխան հայտարարութուն են տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Այսօր տեղի ունեցավ անսպասելի հայտարարություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որում հիմնական կոչը հետևյալն էր՝ բացել Ամուլսարի պոստերը, բացել ճանապարհները «Լիդիան»-ի առաջ։ Բացել այն պարագայում, երբ մեր պետության կողմից վստահված միջազգային հետազոտող կազմակերպությունը բաց հայտարարեց բոլորի առաջ, որ «Լիդիան»-ի փաստաթղթերը թերի են և ոչ պրոֆեսիոնալ։ Բացել այն պարագայում, երբ մի ողջ առողջարանային քաղաք դեմ է իր հարևանությամբ ունենալու մետաղական հանք։
Մենք պատասխանում ենք այդ կոչին և մեր պատասխանը շատ կարճ է ու հստակ։
- Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը՝ ավելի ամրանալու են։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի այդ հանքը շահագործվի, Ամուլսարը մնալու է սար։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ․․․
Իսկ հիմա մենք հանդես գանք կոչով, որը ուղղված է այս խնդրով մտահոգ բոլոր հայերին։ Եկեք իրականացնենք ժողովրդական ուժերի միավորում և կանգնենք Ջերմուկում ապրող մեր հայրենակիցների թիկունքին, համայն հայությամբ։
Առաջին քայլը՝ տարածեք այս հայտարարությունը, թող բոլորը տեսնեն և պայքարին միանալու իրենց համաձայնությունը տան հավանումների ու կիսումների միջոցով։ Թող բոլորը տեսնեն ու զգան մեր քանակը, մեր միասնականության ուժը։
Հ․Գ․
Մեր գալիք քայլերը կմշակենք և կհամակարգենք էջի միջոցով, սպասեք գալիք հայտարարություններին, առաջարկները կարող եք գրել մեկնաբանություններում։
Չենք մոռանում կիսվել և տարածել այս, բոլորիս հայտարարություն-պատասխանը վարչապետին»։

Զելենսկին «շատ կարևոր» հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
322:42
Համացանցում տարածվում է տեսանյութ՝ ինչպես են Կրասնոդարում լցոնում իրականացնում (տեսանյութ)
5822:06
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է հուսիների հետ
6321:49
«Ժամանակ չկա». Ռոբերտ Քոչրայանի ուղերձը
6221:24
ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Մոսկվա տեղափոխելուն
5721:12
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դեսպանատները զգուշացնում են լարվածության աճի վտանգի մասին
10321:00
Ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները
7820:30
Ուրարտական ջրային համակարգի նոր հետքերն Արգիշտիխինիլիի շրջակայքում
6520:12