«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել
![]() 413 Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ., 10:45 «Քաղաքացու որոշում» կուսակցության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «2018-ի հեղափոխական գործընթացներից հետո Ամուլսարի հարցով մտահոգված քաղաքացիների կողմից կրկին ձևակերպվել է այդ հանքարդյունաբերական ծրագրի չեղարկման քաղաքական պահանջ։ Խնդիրն ունի տնտեսական, իրավական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչներ։ Ծավալվող քաղաքական գործընթացի սկզբում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով խնդրի այլ բաղադրիչները, այն, անթույլատրելիության աստիճանի պարզեցնելով, հանգեցրել է միայն բնապահպանական խնդրի։ Դրա շրջանակներում նա առաջարկել է մի պարզ պայման՝ հանքը չի շահագործվի, եթե բնապահպանական ռիսկեր հայտնաբերվեն և կշագործվի, եթե այդպիսիք չհայտնաբերվեն։ Վերոնշյալ ռիսկերի հայտնաբերման գործը վստահվել էր կառավարության կողմից ընտրված «ԷԼԱՐԴ» կազմակերպության կողմից ներգրավված փորձագետներին։ Նույնիսկ առաջադրված պրիմիտիվ պայմանի տիրույթում պարզվել է, որ հանքի շահագործումն անթույլատրելի է։ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետները կառավարության կազմակերպած տեսակոնֆերանսի ընթացքում հօդս են ցնդեցրել հանքի շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերի կառավարելիության մասին մեզ պատմվող առասպելները։ Սակայն տեսակոնֆերանսին հաջորդած օրերի ընթացքում, որոշումների կայացման անհասկանալի տրամաբանությամբ, գործընթացը շարժվել է ի սկզբանե հռչակած պայմաններին հակառակ ուղղությամբ։ Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, փորձում է լրացուցիչ անհասկանալի և վիճահարույց փաստարկներով հիմնավորել իր հռչակած սկզբունքից հրաժարվելու որոշումը. կյանքն ապացուցել է, որ դա չի ներվում որևէ գործչի կամ քաղաքական ուժի։ Խոսքի և գործի այսպիսի շեղումը կարող է հանգեցնել վստահության տոտալ ճգնաժամի։ Կրկին հավաստում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Ամուլսարը չպետք է հանքի վերածվի և մենք դրա համար կներդնենք մեր առավելագույն ջանքերը։ Հաշվի առնելով մինչ այժմ հնչած բոլոր փաստարկները՝ պահանջում ենք․ - Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախկին գնահատականը - Վերանայել մետաղական հանքարդյունաբերության պետական քաղաքականությունը - Վերանայել ընդերքի շահագործման վերաբերյալ օրենսդրական դաշտը»: |
«7 կազմակերպության է թույլատրվել ՀՀ-ից ծաղիկներ արտահանել ՌԴ»․ Ռոսսելխոզնադզոր
18516:26«Դժվար է լինելու զավթել ՀԷՑ-ը»․ «ՀայաՔվե»
14514:30«Հիմա էլ հեղուկ գազի ներկրման խնդիր կա»․ Հակոբ Բադալյան
23611:46ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանելու Բրազիլիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ
422Երեկ, 19:04«Ծաղկի արտահանումը դարձել է անհնարին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
286Երեկ, 13:12Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները
64709.07.2025, 20:46Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա
102007.07.2025, 22:58«Չվերթների չեղարկումն ավիաընկերություններին ավելի քան 250 մլն դոլարի վնաս է պատճառել». #Коммерсантъ
91607.07.2025, 15:35