«Շատերը կարող են գալ և որպես «հեղինակավոր» ուժ կանգնել շարժման գլխին». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի պահանությամբ մտահոգ բոլորս պետք է պարզապես հիշենք, որ Ամուլսարի համար պայքարը չունի և չի կարող ունենալ որևէ ղեկավար խմբի, ղեկավար անդամ կամ որևէ կուսակցության պատկանելիություն ու ղեկավարում, եթե ուզում ենք, որ այն հաղթի։
Այսօր շատերը կարող են գալ և որպես «հեղինակավոր» մարդ կամ ուժ կանգնել այդ շարժման գլխին, բայց դա պետք է թույլ չտալ։ Այս շարժումը համապետական է և ոչ թե տեղային։ Հիշենք հենց թեկուզ «Էլեկտրիկ Երևանի» դառը փորձը։
Մեր օրերում շատ հեշտ է ցանկացած շարժման մեջ ներդնել իշխանության կամ հենց «Լիդիանի» ներկայացուցիչների, ու հետո, մեկ հարվածով, որոշել շարժման ելքը։
Չեն կարող լինել բանակցություններ կամ զիջումներ։ Ամուլսարը հայրենիք է, դա բնություն է, դա հանրային բարիք է, որը բանակցելու կամ զիջելու իրավունք որևէ մեկը չունի, բացառությամբ համապետական հանրաքվեի միջոցով բոլոր քաղաքացիների կամքը հաշվի առնելու միջոցով։
Եվ ուրեմն, Ամուլսարը սար է, իսկ այն պահպանողները մեկ օրգանիզմ, որի որևէ մասնիկը չի կարող ցանկանա վնասել ինքն իրեն, հետևաբար, պայքարի օրակարգն ու նպատակը մեկն է ու անփոխարինելի՝ Ամուլսարը մնալու է սար»։

ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
14911:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
7310:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
173Երեկ, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
171Երեկ, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
185Երեկ, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
616Երեկ, 09:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
150Երեկ, 08:42
«Մեր հիմնական նպատակներից մեկը կանաչ էներգիան «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան ուղղելն է»․ Փարվիզ Շահբազով
43907.09.2026, 19:13