Առաջին ընթերցմամբ ընդունվեց երթևեկության բալային համակարգի ներդրման մասին նախագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը։
Նոր նախագծով առաջարկվում է ամեն տարվա ընթացքում վարորդին տալ բալեր, որոնք համապատասխան խախտումների դեպքում նվազելու են։ Իսկ եթե այդ բալերի թիվը հասնի զրոյի, նախատեսվում է վարորդի վարորդական իրավունքի կասեցում՝ 6 ամսով, ինչից հետո վարորդին կրկին տրվելու է 9 միավոր 1 տարվա համար։ Երկրորդ անգամ իր բալերը զրոյացնելու դեպքում վարորդն իր իրավունքներից կզրկվի 1 տարով ու վարելու իրավունք նորից կստանա միայն քննությամբ։
Բալային համակարգի ներդրմամբ տուգանքների չափերը ոչ թե կավելանան, այլ որոշ դեպքերում կնվազեն։ Բայց անվտանգության չտուժելու նպատակով, ոստիկանությունը կներդնի հենց տուգանային միավորների՝ բալերի ինստիտուտը։
Եթե վարորդն առաջին անգամ վատնել է տրված 9 միավորը և 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից, ապա նշված ժամկետի 3 ամիսը լրանալուց հետո նա կարող է տեսական քննություն հանձնել և վերադարձնել մեքենա վարելու իրավունքը։ Նույնիսկ այն դեպքում, երբ վարորդը դեռ չի սպառել 9 միավորը, սակայն քիչ միավորներ ունի, կարող է նորից քննություն հանձնել։ Այդ դեպքում նրան կվերադարձվի 2 միավոր։
Նշենք, որ նախագծին դեմ է քվերակել ԲՀԿ խմբակցությունը: Նրանք նշում են, որ ճանապարհների վիճակի, վատ կահավորման և անբարենպաստ պայմանների առկայության դեպքում վերոնշյալ համակարգի ներդրումն անտեղի է։

«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
1012:06
«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
4311:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7008:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
12300:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
12900:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
157Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
122Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
111Երեկ, 21:54