«Ամուլսարում գտնվում է այդ պաշարների 0,1%-ը». Դանիել Իոաննիսյան
431 Կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ., 14:05 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարում, մոտավորապես, ոսկու չափ էլ ուրան կա: Ե՞վ: Ուրանի քանակի մասով. Հայաստանում, տարբեր գնահատականներով, կա մոտ 50.000-ից 100.000 տոննա ուրանի պաշար: Ամուլսարում գտնվում է այդ պաշարների մոտ 0,1%-ը: Օրինակ՝ Երևանից ոչ հեռու՝ Արզաքանում (Հրազդան գետի ավազանում) և Զանգեզուրի տարբեր հանքերքում, շատ ավելի շատ ուրան կա, քան Ամուլսարում: Ամուլսարում սովետի ժամանակ ուրանի հանքը չի բացվել ոչ թե Ջերմուկի «խաթր», այլ ուրանի չափազանց փոքր քանակի պատճառով: Համեմատության համար ասեմ, որ Ռուսաստանում ուրանի ամենափոքր հանքում կա 3500 տոննա ուրան (Ամուլսարից 50 անգամ շատ): Հանքանյութից ոսկին կամ ածրաթը հանելուց ուրանը մնում է քարերի մեջ: Հանքաքարերից ուրան հանելն այնքան թանկ է, որ Ամուլսարում դա, մեղմ ասած, շահավետ չի լինի (ուրանը ոսկուց 2000 անգամ էժան է): Հետևապես երկրաշարժի, կամ որևէ այլ (անգամ վատագույն) սցենարի դեպքում ուրանը որևէ տեղ չի «հոսի» (քանի որ քարերը չեն հոսում): Ուրանի վտանգի մասով. բնության մեջ ուրանը, գերակշռապես (99,3%), հանդիպում է 238-րդ իզոտոպով, որի կիսատրոհման պարբությունը 4,5 միլիարդ տարի է և մի քիչ (0,7%) 235-րդ իզոտոպով, որի կիսատրոհման պարբերությունը 800 միլիոն տարի է: Այսինքն՝ այն շատ ավելի պասիվ է տրոհվում (ճառագայթում), քան ատոմակայանում միջուկային վառելիքից առաջացած տարերը: Ես, իհարկե, չեմ ասի, որ ուրանն օգտակար է մարդու առողջությանը: Բայց այն ինքն իրենով (ոչ ատոմակայանում կամ ատոմային ռումբում) այնքան դանդաղ է տրոհվում, որ մարդիկ հաճախ Ուրանն օգտագործում են ոչ ռադիոակտիվ նպատակներով (անգամ յուղաներկին կամ ապակիներին որոշ երանգներ տալու համար): Երևանում առանց կատալիզատորների ավտոներից շատ ավելի մեծ վնաս է հասցվում բնակչության առողջությանը, քան կարող է հասցվել Ամուլսարի ուրանից... Կամ, երևի, առհասարակ, Ամուլսարից: Ես, իհարկե, շատ եմ հարգում Բարսեղյան Հայկին ու մյուսներին, բայց ուրանի հարցը թողեք ֆիզիկոսներին, էլի»: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
27522.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
32222.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
36521.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
47321.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
29020.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
87618.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
48717.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
59215.04.2024, 20:36