«Սասնա Ծռեր»-ը հաղորդագրություն է տարածել
547 Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 14:40 «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. ««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությունը. համախմբել ուժերը հանուն Ամուլսարի և մասնակցել սեպտեմբերի 20-ի երթին. Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված կողմ և դեմ գործընթացները ցույց տվեցին, որ՝ 1) հանքի շահագործման լիցենզիան տրվել է միջազգային չափանիշների և օրենքի պահանջների խախտմամբ և հակասում է դրանց, հանքի շահագործումը Հայաստանի և հայության համար առաջացնելու է գոյութենական մասշտաբի աղետալի հետևանքներ, ինչի գիտակցությամբ ոչ միայն օրենքով ազդակիր համարվող համայնքների բնակիչների, այլև ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը դեմ է դրան, 1) բացահայտի Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիայի տրամադրման կոռուպցիոն շղթան ու շահագործող ընկերության կատարած խախտումները, պատասխանատվության կանչի մեղավորներին և արգելի հանքի շահագործումը, 2) վերջապես նկատի ունենա, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը վաղուց հատել է գոյութենական սպառնալիքի կարմիր գիծը և, երկիրը թունավոր անապատի վերածելու միջոցով հեշտ շահույթ ստանալուն և կոռուպցիոն շահերը բավարարելուն միտված նախկին հանցավոր ռեժիմի արատավոր և ապազգային քաղաքականությունը շարունակելու փոխարեն անհապաղ ձեռնամուխ լինի տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխությանը՝ հանքարդյունաբերության ասպարեզում առնվազն սահմանելով հետևյալ գերակայությունները. - բացառել նոր մետաղական հանքերի, այդ թվում՝ Ամուլսարի, շահագործումը, - սահմանել բնապահպանական միջազգային բարձր նորմեր ու չափանիշներ և դրանց համապատասխան գույքագրել առկա հանքարդյունաբերությունը, - դադարեցնել օրենսդրական և բնապահպանական նորմերն ու չափանիշները խախտող և անվերականգնելի վնասներ հասցնող հանքարդյունաբերությունը, - աստիճանաբար սահմանափակել տնտեսության մեջ մնացյալ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը և դրա տնտեսական արդյունքն էապես մեծացնել ի հաշիվ տեխնոլոգիական հագեցմամբ արժեքային շղթաների աստիճանական ամբողջացման, որպեսզի հումքի պարզունակ արտահանման փոխարեն Հայաստանն ունենա վերջնական արդյունքի վրա հիմնված արդյունաբերություն: Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համազգային համախմբում: Բոլոր մտահոգ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, հայտնի գործիչներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին ու արտերկրի հայությանը կոչ ենք անում միանալ և աջակցել Ամուլսարի պայքարին: Հանուն Ամուլսարի և Հայաստանի ապագայի մղվող պայքարի հաղթանակի համար կարևոր նշանակություն ունի ս.թ. սեպտեմբերի 20-ի երթը: Մենք ենք տերը մեր երկրի»: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
39218.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
32417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
42915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
42515.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
46915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
32715.04.2024, 11:30«Գագոները հյուրանոցներ են բացում, նախարարների հետ են նստում, ելնում»․ Սամսոն Գրիգորյան
39714.04.2024, 16:18«Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա․ «Ժողովուրդ» (լուսանկար)
46812.04.2024, 08:54