Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
366
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 16:40

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են՝ ներկրված գազի նկատմամբ ընդամենը 4.9% կամ 58.4 մլն խմ: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ կորուստներն ու ծախսերը նվազել են գրեթե 1 տոկոսային կետով:

Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների երբևէ նկատված ամենացածր մակարդակը՝ 7.2%: Ընդ որում՝ 2018-ին կորուստները կազմել են 8.2%, 2017-ին՝ 9.1%, 2016-ին՝ 10.7%:

Հատկանշական է նաև, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6.3%-ով՝ կազմելով 2988.2 մլն կՎտժ»: