«Նախագահ, մի շարք նախարարներ և պատգամավորներ. հրաժարական-պաշտոնանկությունների շքերթ է սպասվում. «Ժողովուրդ»

«Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններվ՝ առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, թեպետ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևողականորեն հերքում է:
Նախարարական պորտֆելները ինքնակամ կհանձնեն նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, որն ասել է՝ եթե Ամուլսարը հանք դառնա, ինքը կհեռանա նախարարի պաշտոնից: Հնարավոր է՝ հրաժարական ներկայացնեն նաև Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարները ևԿԱ ՊԵԿ ղեկավարները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ այցից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետը մտադիր է աշխատանքից ազատելու միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահին նաև կառավարության սոցիալական բլոկը համակարգող նախարարների մասով: Խոսքը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀՀ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոփոխություններ են սպասվում նաև Ազգային ժողովում: Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. նա կլքի նաև խորհրդարանի փոխնախագահի աթոռը: «Իմ քայլը» խմբակցությունից կհեռանա պատգամավոր Միքայել Զոլյանը, որը ևս կընդգրկվի ԱԺ-ում նոր ձևավորվող պատգամավորական խմբում: Եվ առաջիկայում պարզ կդառնա, թե էլ որ պատգամավորները կհամալրեն այս խումբը»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Ինչու է Նիկոլ Փաշինյանն ինձ դատի տվել». Էդմոն Մարուքյան
146Երեկ, 19:24
Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
257Երեկ, 18:51
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցը փակելու մասին ԻՀՊԿ-ի պնդումները
280Երեկ, 16:53
«Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը». Զելենսկի
296Երեկ, 16:35
«Վենսին կարող են մեղադրել ԱՄՆ-Իրան հուշագրի խափանման համար». #Politico
263Երեկ, 15:56
«Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները». Արա Պողոսյան
164Երեկ, 11:00
ԱՄՆ-ն հարվածել է Իրանում գտնվող ավելի քան 300 թիրախների
298Երեկ, 09:57
«Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը». ԻՀՊԿ ՌԾՈՒ
294Երեկ, 09:30