Կրակոցներ` Արաբկիրում, կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բժիշկները վիրավորներին տեղափոխել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ առկա է կրակոցի հետք, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացինի պոչ, որի վրա նույնպես կան արնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասվածք ավտոմեքենաների սեփականատարերի, վիրավորների և դեպքի մասնակիցների ինքնությունը։

ԱՄՆ Վաշինգթոն նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
16014:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի հարավում գտնվող Ozon-ի պահեստին
16111:31
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում չորս լցանավ է պայթել ականների վրա
23711:19
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև
12507:12
Կցորդիչով բեռնատարն Ապարանից Երևան գնալիս բախվել է էլեկտրասյանը, ապա մեքենաներին, վագոն տնակին (տեսանյութ)
18200:42
Բեռնատարի վարորդը չի կարողացել արգելակել, ինչն էլ հանգեցրել է ողբերգական ավտովթարի
16300:30
Տեսանյութ՝ ողբերգական վթարի վայրից (տեսանյութ)
174Երեկ, 23:24
Թրամփը հայտարարել է, որ գիշերը հարվածել են Իրանի նորակառույց ՀՕՊ կայանքին
302Երեկ, 23:13