«Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տգիտությունը կործանում է պետություն, ինչպես չինական ասացվածքն է ասում՝ «չխփված մեկ մեխի պատճառով տանուլ են տալիս ամբողջ պատերազմը»։
Ադրբեջանը եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրի, պահպանելու է Հայաստանի նկատմամբ ճնշման քաղաքականությունը։ Ավելին՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու տարածքային հավակնությունները, խորացնելու են այսպես կոչված «արևմտյան ադրբեջան» թեզի շրջանառումն ու պահանջների ձևակերպումը։
Հայաստանի իշխանությունները ստորագրված պայմանագրի սիրույն, որպեսզի ցույց տան, թե իրենք լավ բան են արել, փորձելու են Ադրբեջանի պահանջները կուլիսներում լուծել, զիջումները ներկայացնել հայկական նախաձեռնություն, որպեսզի հասարակության մոտ հակազդեցություն չլինի։ Դրա օրինակն արդեն ունենք՝ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով փոխելու ցանկությունը ներկայացնել իբր հայկական կողմի ցանկություն, Հայկական տարածքներն Ադրբեջանին հանձնել իբր սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտություն (հենց այն տարածքում, որտեղ Հայաստանն հող է հանձնում, բայց ոչ այն տարածքում, որտեղ Հայաստանը իր օկուպացված շրջանները պետք է ստանար):
Եթե կարծում եք, թե Նիկոլին ընտրելով խաղաղություն եք ստանալու, հիասթափեցնեմ՝ ստանալու եք զիջումներ, կորուստներ ու ապագայում նոր պատերազմների առիթներ:
Մերձավոր Արևելքը, որին հարում է նաև Հարավային Կովկասը, միշտ լինելու է պատերազմների կիզակետում, որովհետև այստեղ պատերազմն ու հակամարտությունները ընդհանուր համակարգի սովորական վիճակն են։ Որ պետությունները դա հասկացել են, նրանք կկարողանան գոյատևել, որ պետությունները չեն հասկացել և գնում են փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելու իռացիոնալ գաղափարների հետևից, նրանք զրկվելու են հարատևման հնարավորությունից հօգուտ առավել դոմինանտ կողմերի»:

«Ես արդեն ամաչում եմ, որ սպա եմ, իսկ դուք չե՞ք ամաչում, որ սպա եք». Միհրան Մախսուդյան
4105:24
«Սա Անկախության հռչակագրի հանդեպ երրորդ «ոտնձգությունն է»». Կարեն Հեքիմյան
6404:24
«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան
7003:24
«Հրամանատարների, սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար». Տիգրան Աբրահամյան
7702:00
«Պաշտպանական համակարգի ներսում կարգապահական ու բարոյահոգեբանական կառույցների փլուզում է». Մհեր Մելքոնյան
8801:36
«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
7901:18
ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
21201:02
«Այս ծաղրածուները պետք է «շարժվեն», հակառակ դեպքում հետևանքները Կանադայի համար ՇԱՏ ՎԱՏ կլինեն». Թրամփ
21100:04