«Հայկ Հարությունյանը պետք է որ վախենար Ռոբերտ Քոչարյանից». Սեդա Սաֆարյան
![]() 391 Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ., 01:10 «Հայկ Հարությունյանի ինքնասպան լինելու վարկածը կարող էր կապված լինել 2008-ի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ի իրադարձություններում նրա ղեկավարած կառույցի մասնակցության հետ»,- Factor TV-ի եթերում ասել է Մարտի 1-ի տուժողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը: Նա նշել է, որ Հ. Հարությունյանի մտավախությունը՝ դատարան գալու, շատ մեծ է եղել. «Իմ կարծիքով՝ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանից պետք է վախենար, որովհետև ինչպիսի պատասխան էլ տար, նախ այդ պատասխանները համոզիչ չէին թվա հասարակությանը, դրանով իրեն լավ չէր զգա նախկին ոստիկանապետը, իսկ Ռոբերտ Քոչարյանի օգտին ինչ էլ խոսեր, էլի համոզիչ չէր լինի, նրա դեմ չէր կարող խոսել և անգամ, վախենամ, չկարողանար պնդել, որ այո՛, ՀՀ նախագահը մարտի 1-ին տեղյակ է եղել Ոստիկանության ամեն մի քայլի մասին»,-ընդգծել է Սաֆարյանը: Հարցին, թե ու՞մ կարող էր ձեռնտու լինել նրա մահը, Սեդա Սաֆարյանն ասել է. «Կարծում եմ՝ այն առանցքային անձինք, որոնք հիմնականում «միջնորդ» են այդ համակարգում գործող անձանց և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև, նրանց մահը ձեռնտու է միայն Ռոբերտ Քոչարյանին։ Այլ անձի ձեռնտու չէ»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
