«Վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած տրամաբանությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ պարզ է». Ռուբեն Ռուբինյան
![]() 290 Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ., 18:25 ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն սոցցանց իր էջում գրել է. «Վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած տրամաբանությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ պարզ է: Կա հակամարտություն, հակամարտության վերաբերյալ տարվում են բանակցություններ: Հակամարտության հանգուցալուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով: Հակամարտության խաղաղ հանգուցալուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը գալիս են համաձայնության: Հետևաբար՝ հակամարտության հանգուցալուծումը պիտի ընդունելի լինի Արցախի, վերջինիս անվտանգության երաշխավոր Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եթե Ադրբեջանը չի ընդունում այս պարզ իրողությունը, սա նշանակում է, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում, հետևաբար չի ուզում հանգուցալուծում: Ավելին՝ ադրբեջանցի պաշտոնյաների ապակառուցողական, մերժողական ու ռազմատենչ հայտարարությունները, որ Ադրբեջանը պատերազմի միջոցով կարող է գրավել Արցախը, Ադրբեջանում տարվող պաշտոնական հակահայկական քարոզը հիանալի կերպով ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության հանգուցալուծում, բանակցություններում ազնիվ չէ և էլ ավելի ամրապնդում այն անբեկանելի փաստարկը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
