«Մեր ԱԳՆ-ն պետք է հստակ և ավելի կտրուկ արձագանքի Մամեդյարովի ելույթին». Արմեն Աշոտյան
![]() 417 Կիրակի, 29 սեպտեմբերի, 2019 թ., 12:55 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր աասամբլեայում երեկ ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Մամեդյարովը կանխատեսելի էր։ «Широко шагает Азербайджан» գազանավթային դոպինգի մասին սոցիալ-տնտեսական ճոռոմաբանություն, Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում նոր նախաձեռնությունների մասին պատումներ և, իհարկե, Լեռնային Ղարաբաղ ու Հայաստան։ Մեզ վերաբերող հատվածը օրիգինալ չէր. «օկուպացիա, էթնիկ զտումներ, տարածքային ամբողջականություն» տրիադան համեմված էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերի շահարկմամբ և մեզ ուղղված սպառնալիքներով։ Հատկանշական էր նաև Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների փաստացի անարդյունավետության մասին ակնարկը։ Նիկոլ Փաշինյանի առաջարկված բանաձևը 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին, բնական է, մերժվեց և շեշտադրվեց «կա՛մ ամբողջը, կա՛մ պատերազմ» մոտեցումը։ Հետևավաբար՝ դիվանագիտական և բանակցային գործընթացներին զուգահեռ այս իշխանությունների սրբազան պարտքն է երկրի ներսի խրամատների փոխարեն ամրացնել Արցախի և Հայաստանի անվտանգությունը իրական խրամատներում։ Կարծում եմ, մեր ԱԳՆ-ն պետք է հստակ և ավելի կտրուկ արձագանքի Մամեդյարովի այս ելույթին։ Մեր խորհրդարանականները նույնպես պետք գործով զբաղվեն. դրսում ավելի քիչ խոսեն «հեղափոխությունից» և առավել լծվեն միջազգային քաղաքական շրջանակներում Արցախի թեմատիկային»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
