«Հայաստանը միտված է ԵԱՏՄ-ում առավելագույն արդյունավետ աշխատանքի». Նիկոլ Փաշինյան
![]() 356 Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2019 թ., 14:25 Քիչ առաջ մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսքով ազդարարեց գագաթնաժողովի մեկնարկի մասին։ «Հայաստանի համար սա նշանակալի հանդիպում է՝ հյուրընկալել այսպիսի հյուրերի, Երևանում անցկացնել բարձրագույն խորհրդի նիստը, և այս կերպ մեր լուման ունենալ ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը։ Մենք նպատակաուղղված ենք առավել արդյունավետ համագործակցության ԵԱՏՄ կառույցում։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, ցանկանում եմ շեշտել, որ մեզ համար կրկնակի հաճելի է անցկացնել այսօրվա հանդիպումը, քանի որ ինչպես գիտեք, հանդիպմանը ներկա են նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Սինագապուրի ղեկավարները, որի հետ մեր կառույցը զարգացնում է առևտրա-տնտեսական հարաբերությունները, որոնք ուղղված են Ազատ առևտրային գոտու ստեղծմանը, որի արդյունքը կլինի մտերիմ և ջերմ հարաբերությունները՝ մեր կազմակերպության շրջանում։ Մեզ հաջողվեց ընդլայնել մեր կազմակերպության սահմանները, որի արդյունքում այս օրը ստացել է յուրահատուկ նշանակություն»։ Այնուհետև կողմերն անցան փակ հանդիպման ձևաչափի։ |
Հութիները Կարմիր ծովում խորտակել են հունական բեռնատար նավ
13200:12ԵՄ-ն հաջորդ շաբաթ կներկայացնի Իսրայելի դեմ պատժամիջոցները․ #Euractiv
39705.07.2025, 14:3224 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ի՞նչ է հայտարարագրել Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
33905.07.2025, 08:54ԱՄՆ-ի Քոնգրեսն ընդունել է Թրամփի «միասնական մեծ գեղեցիկ օրինագիծը»
85404.07.2025, 00:16Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի՝ իր բաժնեմասի վաճառքի շուրջ
43103.07.2025, 19:12«Թիրախում են հատնվելու էներգետիկ համակարգում գործող բոլոր սուբյեկտները»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
28803.07.2025, 13:06«Օնլայն վաճառքը վերջնական թաղելու է օֆլայնին». Սամսոն Գրիգորյան
36503.07.2025, 00:48«Ո՞նց կարելի էր այս փոքրիկ պուրակի վրա ծախսել 900.000 դոլար»․ Քրիստինա Վարդանյան
40302.07.2025, 16:48