«ԵԱՏՄ-ում պետք է ձևավորել միասնական ֆինանսական շուկա». Պուտին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում ելույթ ունեցավ ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը: Նա նշեց, որ ինտեգրացիոն գործընթացները բարերար ազդեցեություն են ունենում անդամ երկրների տնտեսական աճի վրա: «Միևնույն ժամանակ, պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել առևտրի և ծառայությունների ոլորտում առկա խոչընդոտները համակարգված ձևով վերացնելուն: Որպես առաջնահերթություն պետք է ձևավորել ընդհանուր ֆինանսական շուկա: Այդ փաստաթուղթը կդառնա ճանապարհային քարտեզ՝ բանկային ծառայությունների ոլորտում ընդհանրական կանոնների հաստատման գործում: Լավ տեմպերով է ընթանում էներգետիկայի ոլորտում օրենսդրության կատարելագործումը: Կարծում ենք՝ առաջիկայում ուժի մեջ կմտնի միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման վերաբերյալ համաձայնագիրը: Էներգետիկ ընդհանուր տարածքը պետք է ձևավորվի գազի, նավթի ու նավթամթերքների մասնական շուկա ձևավորելու հետ միաժամանակ՝ 2025-ին: Այստեղ առաջին հերթին գազի տարանցման օրենսդրությունը պետք է միասնականացվի»:
ՌԴ նախագահը ողջունեց գագաթնաժողովին հրավիրյալի կարգավիճակ ունեցող երկրներին: Առանձնացրեց Սինգապուրին՝ որպես կայուն տնտեսությամբ ու լավ վարչական կարգավորումներ ունեցող երկրի:
Հոկտեմբերի վերջին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը: Այն հնարավորություն կտա խթանել ապրանքաշրջանառությունը, կնպաստի ներդրումների աճին: «Առհասարակի մեր միության շփումների աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է»,- նշեց ՌԴ ղեկավարը:

«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
7917:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
53418.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
54818.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
39117.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
38817.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
40116.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
40116.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
33816.09.2026, 15:12