«Ադրբեջանում անօրինականորեն արգելափակված է «Ազատ Թալիշստանի լրատվական գործակալության» կայքերի հասանելիությունը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ տարիներ առաջ մեր թալիշ բարեկամների հետ քննարկում էինք Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման սահմաններում հայտնված թալիշաբնակ շրջանների և թալիշական հիմնախնդրի մասին անաչառ լրատվություն ապահովող հենց թալիշական ազդեցիկ ԶԼՄ-ների գոյության անհրաժեշտությունը, երբեք չէինք կարող պատկերացնել, որ կգա մի օր, երբ Բաքվի բռնապետի վարչակարգն այնքան սարսափած կլինի այդ լրատվամիջոցներից, որ կարգելափակի դրանց հասանելիությունը ողջ Ադրբեջանով մեկ։
Համաձայն երեկ տարածված «Թալիշ ավագների բարձրագույն խորհրդի» հայտարարության՝ այս պահին Ադրբեջանում անօրինականորեն արգելափակված է «Ազատ Թալիշստանի լրատվական գործակալության» TolishMedia.com, Թալիշ-Մուղանյան Հանրապետության վտարանդի կառավարության Tolishstan.com, ինչպես նաև TolishPress.org կայքերի հասանելիությունը։
Անհնար է եղել արգելափակել AM-1395 հաճախականությամբ հեռարձակվող «Ազատ Թալիշստանի ձայն» ռադիոկայանի և «YouTube» սոցիալական ցանցի առանձին ալիքով սփռվող «Ազատ Թալիշստանի հեռուստատեսության» հասանելիությունը։

«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
5020:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
5619:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
5219:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
7617:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7917:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7916:42
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կմնա կալանքի տակ
7816:30
«Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ պատուհան, տանիքի թիթեղ փոխելու համար». Արման Բաբաջանյան (տեսանյութ)
8215:48