Թուրքիայի զինված ստորաբաժանումները ներխուժել են Սիրիա
![]() 305 Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ., 22:25 Թուրքիան հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը զինված ուժեր և զինտեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին: Զրահատեխնիկա և զինված ստորաբաժանումներ տեղափոխող շուրջ 110 զրահապատ մեքենաների ավտոշարասյունը՝ հատուկ անվտանգության միջոցների ձեռնարկմամբ հասել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Քըրըքհանի շրջան: Այնուհետև Չոբանբեյի սահմանային անցակետը հատելով շարժվել է դեպի Սիրիա: Հատելով թուրք-սիրիական սահմանը՝ թուրքական զինուժը շարժվել է դեպի Եփրատ գետի արևելյան հատված, որտեղ պատրաստվում է ռազմական գործողություն սկսել տեղի քուրդ զինյալների դեմ: Հայտնում է Ermenihaber-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Եփրատ գետի արևելյան հատվածը՝ դրանով փաստացի «կանաչ լույս» վառելով թուրքերի առաջ: Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվում են լուրեր, որ գործողության անվանումը լինելու է «Խաղաղության ակունք», սակայն այդ մասին առայժմ պաշտոնական հաստատում չկա։ Ըստ թուրքական աղբյուրների՝ Թուրքիայի բանակի առաջին թիրախը լինելու են Թալաբադ և Ռեսուլայն քաղաքները, իսկ այնուհետև Քոբանի շրջանը: Դրանք այժմ գտնվում են Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։ Նշվում է նաև, որ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կա 65.000 զինյալ և նրանց թիվը կարող է հասնել 100 հազարի։ Ռազմական գործողություններին մասնակցելու են թե՛ ցամաքային և թե՛ օդային ուժեր: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
