«Վարչապետի ուղեղում կա՛մ աջաբսանդալ է, կա՛մ նա գիտակցված անում է քայլեր, որոնք դեմ են հայկական կողմերի շահերին». Շարմազանով
![]() 329 Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ., 20:00 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը անկախ պետություն է և վերջ Արցախյան բանակցությունների մեկնարկային փուլի հենց սկզբից հայկական դիվանագիտության գերխնդիրն է եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջացման իրացման միջոցով հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը: Դեռևս 1991թ. սեպտեմբերի 2-ի Անկախության հռչակագիրն ու 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախում ապրող 107.648 մարդ կամ հանրաքվեին մասնակիցների 99 տոկոսը «այո» է ասել Արցախի անկախությանը: Տրամաբանությունը հուշում էր, որ Հայաստանի «թավշյա» իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ, պետք է շարունակեր ջանքեր գործադրել Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ: Բայց արի ու տես, որ Հայաստանի վարչապետի ուղեղում կա՛մ աջաբսանդալ է, կա՛մ նա գիտակցված անում է քայլեր, որոնք դեմ են հայկական կողմերի շահերին: Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարեց է, թե մանդատ չունի Արցախի փոխարեն բանակցելու, հետո Դուշանբեում չգիտես՝ ինչ պայմանավորվածություն ձեռք բերեց «կիրթ անձնավորության» հետ: Մեկ խոսեց լուծման անընդունելի զիջման տարբերակի մասին, մեկ էլ Ստեփանակերտում ոչ պակաս վտանագավոր ձևակերպում բարձրաձայնեց՝ հարվածելով մեր բանակցային դիրքերին: Ոչ պակաս վտանգավոր է Փաշինյանի լռությունը գրանտակեր, սորոսական-ահաբեկչական ուժերի կողմից «Արցախը Հայաստանի մարզ է» առաջին հայացքից ազգայնական թվացող, իրականում հակապետական կոչերի ֆոնին: Նման անհեթեթ հայտարարությունները բ. Քարտ բլանշ են տալիս Բաքվին. միջազգային հանրությունը կարող է մեղադրել Հայաստանին բանակցությունները տապալելու մեջ, ինչի մասին արդեն իսկ համանախագահ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է: գ. Դիրքորոշումը, թե Արցախի Հանրապետություն գոյություն չունի, սատարելու է Բաքվի տարիների քարոզչությանը և հիմք է տալու ադրբեջանցիներին հասնել նրան, որ բոլոր հարթակներում Հայաստանը դիտարկվի որպես ագրեսոր: դ. Զրոյացնում են այն ձեռքբերումները, որ ունեցել է Արցախի Հանրապետությունը անկախության հռչակումից ի վեր: Եվ այս ամենն իրականացվում է Փաշինյանի և յուր ֆլեշմոբալայվային խրախճանքի ներքո: Սթափվե՛ք, պարոնայք, տարածաշրջանային պայթյունավտանգ զարգացումների ֆոնին ձեր թեթևամտությունը (չեմ ուզում մտածել, թե գիտակցված եք գործում) աններելի է: Հ.Գ. Արցախը անկախ հանրապետություն է և վերջ: Իսկ բոլոր նրանք, ովքեր այլ բան են պնդում, «դուխով» ջուր են լցնում «կիրթ և նորմալ գործընկերներոջ» ջրաղացին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
