«Տնտեսական հեղափոխության իրականացման գործում մեր թիվ 1 դաշնակիցը գործարարներն են». ՀՀ վարչապետ

«Տնտեսական հեղափոխության իրականացման գործում մեր թիվ 1 դաշնակիցը գործարարներն են: Մարդիկ, ովքեր մրցակցության պայմաններում կարողանում են ներդնել իրենց տաղանդը, ստեղծարար կարողությունները և ստեղծել հավելյալ արժեք: Իսկ նրանք, ովքեր չունեն այդ տաղանդը, նրանց պետք է օգնել, որպեսզի այդ տաղանդը հայտնաբերեն». հոկտեմբերի 12-ին Արագածոտնի Սասունիկ համայնքում անցկացվող «Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզում» ներդրումային համաժողովում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ գործարար հմտությունները երեխաներին պետք է ուսուցանվեն հայաստանյան դպրոցներում: Գործարար հմտությունն անհրաժեշտ է նաև մշակույթի ոլորտում: Երբ հրաշալի ներկայացումն անցնում է դատարկ դահլիճներում, դա նշանակում է, որ միջոցառումը կազմակերպող տաղանդավոր բեմադրիչին խանգարում է գործարար հմտության բացակայությունը:
Ն. Փաշինյանը նշեց, որ այս տարվա տնտեսական աճը կլինի 7 տոկոսին մոտ: Դա լավ ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում: Վարչապետը հաջողություն մաղթեց համաժողովին և հույս հայտնեց, որ համաժողովում նոր ստեղծագործ գաղափարների կհանդիպեն և կշարունակեն տնտեսական հեղափոխության սկսած ճանապարհը: «Ինձ համար տնտեսական հեղափոխության ամենամեծ մանիֆեստը սեպտեմբերի 21-ին Գյումրիում տեղի ունեցած «Մեր ժամանակի հերոսը մրցանակաբաշխությունն էր»,- խոսքն ամփոփեց Ն. Փաշինյանը:

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
6516:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
7216:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
8713:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
10010:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
9510:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
14800:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
176Երեկ, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
552Երեկ, 08:37