«ՍԴ-ն սրանով ԱԺ-ին մեսիջ է ուղղում, որ պայքարում է իր իրավունքների համար». Էդմոն Մարուքյան
![]() 346 Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 21:10 Սահմանադրական դատարանն այսօր հրաժարվեց վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը: Այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ այս քայլով ՍԴ-ն «մեսիջ է ուղղում, որ պայքարում է իր իրավունքների համար»։ «Էստեղ Հրայր Թովմասյանի հարցը չի, որովհետև, ես կարծում եմ, դատավորները նայում են մեկ ամբողջության մեջ, որովհետև իշխանության հռետորաբանությունը Հրայր Թովմասյանի դեմ չի միայն ուղղված, և Վահե Գրիգորյանը միայն Հրայր Թովմասյանին չի վիճարկել որպես դատավոր և, ըստ էության, էստեղ ես ունեի վատատեսական նման սպասում, որ նաև կարող է էսպես լինել, որ դատավորներն ասեն՝ «եկեք պաշտպանենք Հրայր Թովմասյանին, որ հաջորդը մենք չլինենք» և էս ճանապարհով գնան, ինչը որ կարող է հենց էս ճանապարհն է»,-ասել է Մարուքյանը։ Նա նաև նշել է, որ «Իմ քալի» ներկայացրած հիմքերն առանձին վերցրած կարող են թույլ լինել, բայց, պատգամավորի խոսքով, գնահատական պետք է տրվեր հիմքերի ամբողջությանը. «Մենք կարծում ենք, որ այդ ամբողջության մեջ կարող էր գալ եզրահանգման, որ Հրայր Թովմասյանը թույլ է տվել էական կարգապահական խախտում, բայց իրենք չեն հասել այդ փուլին, իրենք չեն քննարկել Թովմասյանի վարքագիծը կամ նրա շահերը»,-ասել է Էդմոն Մարուքյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
