«Անհասկանալի է Արցախի նախագահի թեկնածուներից մեկի կեցվածքը ՀՀ իշխանությունների նկատմամբ». վարչապետի խոսնակ
![]() 474 Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 22:30 «Ղարաբաղի ժողովուրդն ամբողջությամբ պաշտպանում է այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստանում: Նրանք հետևում են, երբեմն նաև կա ցանկություն, որ նույն տեմպով էլ նաև բարեփոխումները ընթանային»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նա նշել է, որ ուրախ կլիներ, որ Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանը կենտրոնանար ապահովելու այնպիսի դաշտ, որը կերաշխավորեր Արցախում ազատ և արդար ընտրությունները, ընտրապայքարը և բոլոր թեկնածուների համար հավասար դաշտի ստեծումը: «Նաև անհասկանալի նման կեցվածքը, որը թեկնածուներից մեկը ցուցաբերում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ (նկատի ունի Վիտալի Բալասանյանին-խմբ.), դա անլրջության գագաթնակետն է: Ես ասեցի, որ իրավապահները պետք է զբաղվեն, բայց նման հայտարարություններ, նման անհարգալից վերաբերմունք այն իշխանության նկատմամբ, որը ունի 70 տոկոսից ավելի աջակցություն Հայաստանում, պարզապես անհասկանալի է և պետք է արժանանա համապատասխան գնահատականի հենց տեղում: Մեր իրավապահները, վստահ եմ, իրենց ասելիքը կասեն, իրենց մոտեցումը կասեն, բայց Ղարաբաղում նման բան, իմ կարծիքով, չպետք է լիներ, նման վերաբերմունքը անհանդուժելի է: Ես քաղաքական իմաստով եմ նաև ասում»-,-ասել է վարչապետի խոսնակը: Հարցին, թե մտադի՞ր է Հայաստանը Ղարաբաղի նախագահի որևէ թեկնածուի սատարել, Վ. Կարապետյանը պատասխանել է. «Մենք սատարում ենք ամենակարևորին․ որ լինեն այնպիսի որակի ընտրություններ, ոնց որ տեղի ունեցան Հայաստանում: Այդ դեպքում մենք, բնականաբար, ուշի-ուշով հետևելով, աջակցելով ժողովրդավարական գործընթացներին, աջակցելով նաև դիտորդական առաքելություններին, ինչը արդեն արվել է, մենք նման մասնակցություն ենք ունենալու: Իհարկե, ես չեմ բացառում, որ ինչ-որ այլ հայտարարություններ էլ լինեն»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
